Մարգարիտա Սիմոնյանը պարգևատրվել է եկեղեցական շքանշանով

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը «Russia Today» միջազգային մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին է հանձնել «Առաքյալներին հավասար իշխանուհի Օլգայի» 3-րդ աստիճանի եկեղեցական շքանշանը: Այսմասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Շաբաթ օրը Մոսկվայում՝ Մոսկվայի մետրոպոլիտ Սուրբ Պետրոսի հիշատակի օրը, պատրիարքը Սուրբ Պատարագ է մատուցել Մոսկվայի Կրեմլի Վերափոխման տաճարում, որից հետո տեղի է ունեցել Ռուս Ուղղափառ Եկեղեցու պարգևների հանձնման արարողությունը:
«Հասարակության մեջ ավանդական արժեքների պահպանման գործում ունեցած ներդրման համար և ծննդյան նշանակալի ամսաթվի կապակցությամբ՝ «Ռոսիա այսօր» պետական հեռուստաալիքի, «Ռոսիա այսօր» միջազգային լրատվական գործակալության և «Սպուտնիկ» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնովնա Սիմոնյանը պարգևատրվել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու Հավասար Առաքյալներ արքայադուստր Օլգայի 3-րդ աստիճանի շքանշանով», - հայտարարվել է արարողության ժամանակ։