Պլաստիկե բրինձ՝ Ռուսաստանում
Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայությունը ստուգում է տեղեկություններն այն մասին, որ ռուսաստանյան առևտրի ցանցերից մեկը պլաստիկից պատրաստված բրինձ է վաճառում: Ա «Ռոսպոտրեբնադզոր»-ը վերահսկողական միջոցառումներ է ձեռնարկել այն վայրերում, որտեղ գրանցվել են նման հաղորդագրությունները, նշում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ծառայության տարածած հաղորդագրությունը: Գգործակալությունը քաղաքացիներին խորհուրդ է տալիս չվստահել տեղեկատվության պատահական աղբյուրներին:
