Մեր քննարկումները եղել են խաղաղ անհնազանդության, ոչ բռնի պայքարի մասին․ Հովհաննես Ավետիսյան

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի մասնակցությամբ հրապարակված հայտնի ձայնագրության մեջ նրա հետ զրուցող Հովհաննես Ավետիսյանը այսօր ասուլիս է հրավիրել՝ ներկայացնելու ձայնագրության վերաբերյալ իր պարզաբանումները։
Ավետիսյանի խոսքով՝ իր և արքեպիսկոպոսի քննարկումները վերաբերում էին բացառապես խաղաղ անհնազանդության և ոչ բռնի պայքարի կազմակերպմանը․
«Մեր քննարկումները եղել են խաղաղ անհնազանդության, ոչ բռնի պայքարի մասին։ Հարց է առաջանում՝ այդ խմբերը ինչի համար են։ Շատ պարզ է․ նրա համար, որ փողոցում չլինի բռնություն, որ գործողությունները լինեն կազմակերպված, որևէ բան չջարդվի, որ ոչ մեկ վնասվածք չստանա։ Պրոցեսները պետք է լինեին խաղաղ, հանգիստ, անհնազանդության տրամաբանության մեջ»։
Նա ընդգծել է, որ իրավապահ մարմինները հրապարակել են կտրտված ձայնագրություններ, փորձելով այն ներկայացնել այնպես, թե իբր պլանավորվել են բռնի գործողություններ․
«Ինձ մոտ հարց է առաջանում իրավապահներին․ եթե ամբողջ ձայնագրությունները, ոչ թե կտրտված, փաստում են, որ պլանավորվում էր ոչ բռնի պայքար, խաղաղ անհնազանդություններ, փողոցային պայքար՝ խաղաղ ճանապարհով հեղափոխության իրականացում, այն նույնը, ինչի մասին պարոն Փաշինյանը անընդհատ ասում է՝ եթե ինձ հետ համաձայն չեք, դուրս եկեք հեղափոխություն արեք, է մենք էլ դա էինք պլանավորում։
Բայց եթե դուք բռնում եք մարդկանց, ապօրինի ցուցում տալով ձայնագրությունները կտրատում եք ու ներկայացնում այնպես, որ իբր բռնություններ են պլանավորվել, ապա այդ հեղափոխությունը ո՞նց պետք է անենք։ Հետո ասում են՝ եթե մարդիկ դուրս չեկան հեղափոխություն անելու, ուրեմն համաձայն են իմ արածների հետ։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչի մեջ ենք»։
Ավետիսյանը նշել է, որ շարժման նպատակը եղել է բացառապես խաղաղ հեղափոխություն իրականացնելու գաղափարը, և այդ գործընթացի մեջ բռնություն որևէ կերպ չի նախատեսվել։

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Ալի Լարիջանին բանակցություններ է վարել Հնդկաստանի վարչապետի խորհրդականի հետ Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հայաստան - Պորտուգալիա․ Կանսելուն հաշիվը դարձրեց 3:0 Իսրայելը Գազայի ողջ բնակչությանը սովի է մատնել. Հորդանանի թագուհի Կրիշտիանու Ռոնալդուն խփեց 2-րդ գոլը Հայաստան - Պորտուգալիա․ Ֆելիշը բացեց հանդիպման հաշիվը Ուզում եմ հստակեցնել, որ ես ոչ մեկին չեմ հարվածել. Գատուզո Արարատում 28-ամյա կին վարորդը «BMW»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Ֆուտբոլային հանդիպման ֆեյք տոմսեր են վաճառել Նիկոլին ու քպ-ականներին հորդորում եմ, որպեսզի Ճապոնիայով ու Տոկիոյով հիանալուց առաջ կարդան ու ծանոթանան ճապոնական բուշիդոյի դրույթների հետ. Արմեն Հովասափյան Հրապարակվել են Հայաստանի և Պոտուգալիայի հավաքականների մեկնարկային կազմերը Նոր Հաճն համայնքի Արգել բնակավայրում աղբավայր է ստեղծվել․ տիրում է հակասանիտարական և գարշահոտ վիճակ Սեպտեմբերի 7-ին տեղի կունենա լուսնի լրիվ խավարում Մեքենան կոտրելուց հետո Արցախի պետնախարարից գումար են պահանջել՝ հայելիները վերադարձնելու համար Ֆիցոն Զելենսկուն պատմել է Պուտինի հետ հանդիպման մանրամասները Տոմսերն ակտիվացնելու խնդիրներ՝ Հանրապետական մարզադաշտում. «Ազատություն» Ջավախքում ձերբակալվել են քաղաքացիներ «հանցավոր աշխարհի հետ կապ ունենալու» մեղադրանքով Միլանը հրաժեշտ է տալիս նորաձևության արքային՝ Ջորջիո Արմանիին Կյանքից հեռացել է «Մարմարա» թերթի գլխավոր խմբագիր Ռոպեր Հատտեճյանը Մարգարիտա Սիմոնյանը պարգևատրվել է եկեղեցական շքանշանով ԱՄՆ-ն և ԵՄ-ն պատրաստվում են քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը Լեհաստանը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին լքել Բելառուսը Մեր քննարկումները եղել են խաղաղ անհնազանդության, ոչ բռնի պայքարի մասին․ Հովհաննես Ավետիսյան «Ցավալին այն է, որ դասալիքներին լսող կա»․ Տիգրան Պետրոսյան «Նիկոլն ալլահի պարգևն էր Ադրբեջանին ու Թուրքիային»․ Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ. Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am