Արփինե Սարգսյանի հրամանով «Մառոզ»-ը նշանակվել է ՊԾ Արարատի մարզի գումարտակի հրամանատար

Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով կադրային նշանակումներ էին տեղի ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժիններում և պարեկային ծառայությունում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սարգսյանի հրամանով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և ՀՀ ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով նշանակվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի հրամանատար։
Գ. Զաքարյանը հայտնի է աշխատանքի նկատմամբ իր խստապահանջությամբ, անհանդուրժող է օրինախախտում կատարողների և այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր փորձում են թերանալ ու չտեսնելու են տալիս օրինախախտումները
Գ. Զաքարյանը, ով հայտնի է անօրինական գործողությունների դեմ պայքարում ստացած «Մառոզ» անունով, հիմա արդեն իր աշխատանքային գործունեությունը իրականացնելու է Արարատի մարզում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում