Նիկոլ Փաշինյանի որդին գիդի աշխատանքից հրաժարվել է ցածր աշխատավարձի պատճառով

Oragir․News-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, ցանկացել է աշխատել որպես գիդ՝ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում, սակայն աշխատավարձի ցածր լինելու պատճառով հրաժարվել։
Փաշինյանի որդին դիմել է թափուր հաստիքի համար, գնացել է հարցազրույցի, ինչը թանգարանում իրարանցում է առաջացրել, սակայն հարցազրույցի ժամանակ իմանալով որ աշխատավարձը 38000 դրամ է, հրաժարվել է՝ ասելով, որ գոնե 40 լիներ, և հեռացել է հարցազրույցից։
Վարչապետի որդու հեռացումը ցնծություն է առաջացրել թանգարանում։
Oragir.News-ը կապ հաստատեց տուն-թանգարանի տնօրինության հետ լուրը ստուգելու համար։
Տնօրենը՝ Սյուզաննա Խոջամիրյանը հաստատեց՝ Աշոտ Փաշինյանը իսկապես ցանկացել է աշխատել թանգարանում։ Սակայն ըստ Խոջամիրյանի, պատճառները, թե ինչու է կրտսեր Փաշինյանը հրաժարվել, չի կարող մեկնաբանել, և որ հնարավոր է, այլ պայմաններ չեն բավարարել։ Ըստ տնօրենի՝ գիդի ամսական աշխատավարձը 75000-78000 դրամ է։