Թրամփը գոնե պատկերավոր իմաստով առաջնորդվում է հայտնի տրամաբանությամբ՝ խաղաղությու՞ն ես ուզում, պատրաստվիր պատերազմի. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «ԱՄՆ նախագահ Թրամփը ստորագրեց հրամանագիրը, որով Պենտագոնը վերանվանվեց պատերազմի նախարարություն:

Թրամփը գոնե պատկերավոր իմաստով առաջնորդվում է հայտնի տրամաբանությամբ՝ խաղաղությու՞ն ես ուզում, պատրաստվիր պատերազմի:

Եթե լուրջ, ապա, իրապե՞ս այս վերանվանումը նշանակում է պատերազմի պատրաստություն, թե՞ սա պարզապես ինչ որ քարոզչական հնարքներ են, որ փորձում է կիրառել Թրամփը:

Ավելի հակված եմ երկրորդ տարբերակին: Իհարկե սա չի նշանակում, որ մենք այսպես ասած լոկ թատրոնի ականատես ենք: Կարծում եմ, որ քարոզչական տրամաբանությունը պայմանավորված է ավելի լայն նկատառումներով: Ըստ իս, Թրամփը փորձում է ամերիկյան հանրությանը բերել ընկալումների վերափոխման:

Անցնող տասնամյակների ընթացքում ամերիկյան հանրության հոգեբանությունը կատարելապես վերածվել է սպառողականի: ԱՄՆ հասարակությունը սպառողական հասարակության համաշխարհային ֆլագման է՝ դրոշակակիր: Եթե այդ հանգամանքը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, հատկապես 60-ականներից մինչեւ 80-ականների դարձավ ամերիկյան տնտեսության տաքացման եւ առաջընթացի առանցքային գործոն, ներկայումս սպառողական հասարակության հոգեբանությունը ԱՄՆ-ում վերածվել է թերեւս կոնցեպտուալ խնդիրների մի ամբողջ շարքի այսպես ասած հիմնական կատալիզատորներից մեկի:

Թրամփն ու նրա թիմն ըստ ամենայնի դրել են ամերիկյան հանրությանը որոշակի «ապասպառողացման» ենթարկելու խնդիր, եւ պաշտպանության նախարարությունը պատերազմի նախարարության վերածելու քայլի նպատակներից, նկատառումներից հիմնականներից մեկը թերեւս դա է: Սա իհարկե ենթադրելու է ոչ այսպես ասած մեկանգամյա ակտ: Անշուշտ, այդ նպատակը կենթադրի թերեւս քարոզչության դաշտում Թրամփի թիմի այլ գործողություններ եւս, բայց իհարկե շատ փափուկ ռեժիմով, որովհետեւ 350 միլիոնանոց ամերիկյան սպառողական հանրության հոգեբանություն եւ մտածծողական ուղենիշներ փոխելը անշուշտ շատ ու շատ բարդ գործ է»:

դիտվել է 98 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն և ԵՄ-ն պատրաստվում են քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը Լեհաստանը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին լքել Բելառուսը Մեր քննարկումները եղել են խաղաղ անհնազանդության, ոչ բռնի պայքարի մասին․ Հովհաննես Ավետիսյան «Ցավալին այն է, որ դասալիքներին լսող կա»․ Տիգրան Պետրոսյան «Նիկոլն ալլահի պարգևն էր Ադրբեջանին ու Թուրքիային»․ Արթուր Խաչատրյան Թրամփը սպառնացել է ԵՄ-ին պատասխան միջոցներով Google-ին տուգանելու պատճառով Եվրահանձնաժողովը Google-ին տուգանել է 2.95 միլիարդ եվրոյով Խոշոր հրդեհ՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում․ 6 տրանսպորտային միջոց մոխրի են վերածվել Ու՞մ կողմից և ինչպե՞ս է կազմակերպվել Ցեղասպանության հուշահամալիրի վերանորոգման և վերականգնման աշխատանքների իրականացման մրցույթը․ Լիլիթ Գալստյան Եթե մարզադաշտ մուտք գործելիս տոմսի QR կոդը չաշխատի, պետք է մոտենալ տեղեկատվական կետեր. ՀՖՖ Եթե առաջիկա օրերին որոշակի պարզաբանումներ չլինեն նրանց կողմից, հաջորդ շաբաթ ես եմ այդ փակագծերը բացելու․ Նժդդեհ Իսկանդարյան Թուրքիայում ռուսաստանցիների են ձերբակալել Արփինե Սարգսյանի հրամանով «Մառոզ»-ը նշանակվել է ՊԾ Արարատի մարզի գումարտակի հրամանատար Նիկոլ Փաշինյանի որդին գիդի աշխատանքից հրաժարվել է ցածր աշխատավարձի պատճառով Դարերով մեզ փորձել են մանկուրտ դարձնել, հիմա էլ են փորձում․ Վարդան Բալյան Դուք հանձնել եք միջանցքը, պարզապես մինչև մատների դող վախենում եք ասել ճշմարտությունը․ Արման Աբովյան Կիրանցում նոր դպրոց բացեցին, սակայն գյուղի բարձր դասարանցիները հաճախում են Ն․ Ծաղկավանի ու Սարիգյուղի դպրոցներ. Ոսկան Սարգսյան Աշտարակի խճուղում այրվում են խոտածածկույթ և ավտոմեքենաներ Ու՞մ կողմից և ինչպե՞ս է կազմակերպվել Ցեղասպանության հուշահամալիրի վերանորոգման աշխատանքների մրցույթը Թրամփը գոնե պատկերավոր իմաստով առաջնորդվում է հայտնի տրամաբանությամբ՝ խաղաղությու՞ն ես ուզում, պատրաստվիր պատերազմի. Հակոբ Բադալյան Իսրայելը տարհանման կոչ է արել Գազայի մի քանի թաղամասերի բնակիչներին Խոշոր հրդեհ է բռնկվել BBC հեռուստաընկերության նախկին գլխավոր գրասենյակում․ մոտ 100 հրշեջ է ուղարկվել դեպքի վայր Երբ Քրիշտիանու Ռոնալդուի մասշտաբի սպորտսմենից հարգանք եք ակնկալում, հիշեք, որ ձեր «պետության» կառավարիչը Նիկոլն ա. Միհրան Հակոբյան Հայաստանի եւ Պորտուգալիայի հավաքականների խաղաշապիկների գույները Գիշերը հարձակում է եղել Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի մեքենայի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ. Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am