Իսրայելը տարհանման կոչ է արել Գազայի մի քանի թաղամասերի բնակիչներին

Իսրայելի պաշտպանության բանակը Գազա քաղաքի մի քանի թաղամասերի բնակիչներին տարհանվելու կոչ է արել բազմահարկ շենքին սպասվող հարվածից առաջ։
Այս մասին նշված է իսրայելական բանակի խոսնակ Ավիխայ Ադրայիի հրապարակած մամուլի հաղորդագրությունում։
Տեղեկացվում է, որ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն շենքը և գնան դեպի հարավ՝ Խան Յունիս քաղաքի տարածքում նրանց համար ստեղծված մարդասիրական գոտի։