Փաշինյանի և Ալիևի ստորագրած փաստաթղթերը խաղաղություն չեն բերի Հարավային Կովկասին․ Արա Աբրահամյան

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված փաստաթղթերը իրավական ուժ չունեն և խաղաղություն չեն բերի Հարավային Կովկասին։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

«Ես նայեցի, թե ինչ են Ալիևն ու Փաշինյանը ստորագրել (ԱՄՆ նախագահ Դոնալդ) Թրամփի ներկայությամբ։ Թրամփը պարզապես վկայեց, որ այո, նրանք ստորագրել են այն իր ներկայությամբ, ուրիշ ոչինչ։ Ամերիկան ​​որևէ պատասխանատվություն չի կրում։ Այս թուղթը որևէ դեր չի խաղում և որևէ խաղաղություն չի բերի», – ասել է Աբրահամյանը։

ՌԴ հայերի միության ղեկավարի խոսքով, Հայաստանը շահագրգռված է, որպեսզի այդ համաձայնագրերը լինեն իրավաբանորեն պարտադիր։

«Սակայն այս փաստաթղթերը որևէ իրավական դեր չեն խաղում։ Սա շատ կարևոր է։ Բոլոր փաստաթղթերը, որոնք Փաշինյանը ստորագրել է։ Համաձայնագրերը պետք է լինեն իրավաբանորեն պարտադիր, միջազգային իրավաբանները պետք է աշխատեն այդ փաստաթղթերի վրա, պետության շահերը պետք է պաշտպանվեն։ Սա նշանակում է, որ Փաշինյանը չի պաշտպանում իր պետության շահերը», – նշել է Աբրահամյանը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն և Ադրբեջանը ներկայումս շահում են Վաշինգտոնում ստորագրված հռչակագրից։

«ԱՄՆ նախագահ Թրամփը հաղթեց, քանի որ հայտարարեց. տեսեք, ես դադարեցրի պատերազմը, նրանք 35 տարի կռվեցին։ Եվ երկրորդ հաղթողը Ադրբեջանն է, նա ստացավ այն, ինչ պետք է ստանար»,- ասել է Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ստորագրել են մի փաստաթուղթ, ըստ որի Հայաստանի Սյունիքի մարզում ստեղծվում է այսպես կոչված «Թրամփի ուղի», որը պետք է անխոչընդոտ միացնի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի հետ։

Փաստաթղթում գրված է, որ այդ ճանապարհը լինելու է Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության մաս, սակայն դեռևս հասկանալի չէ, թե ինչ մաքսային ու սահմանային հսկողություն են անցնելու այնտեղով անցնող բեռները։ Սա է նաև պատճառը, որ ընդդիմությունն ու մեծ թվով փորձագետներ մեղադրում են Փաշինյանին Բաքվին ամերիկյան հսկողությամբ միջանցք փոխանցելու մեջ։

24news.am

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Եթե մարզադաշտ մուտք գործելիս տոմսի QR կոդը չաշխատի, պետք է մոտենալ տեղեկատվական կետեր. ՀՖՖ Եթե առաջիկա օրերին որոշակի պարզաբանումներ չլինեն նրանց կողմից, հաջորդ շաբաթ ես եմ այդ փակագծերը բացելու․ Նժդդեհ Իսկանդարյան Թուրքիայում ռուսաստանցիների են ձերբակալել Արփինե Սարգսյանի հրամանով «Մառոզ»-ը նշանակվել է ՊԾ Արարատի մարզի գումարտակի հրամանատար Նիկոլ Փաշինյանի որդին գիդի աշխատանքից հրաժարվել է ցածր աշխատավարձի պատճառով Դարերով մեզ փորձել են մանկուրտ դարձնել, հիմա էլ են փորձում․ Վարդան Բալյան Դուք հանձնել եք միջանցքը, պարզապես մինչև մատների դող վախենում եք ասել ճշմարտությունը․ Արման Աբովյան Կիրանցում նոր դպրոց բացեցին, սակայն գյուղի բարձր դասարանցիները հաճախում են Ն․ Ծաղկավանի ու Սարիգյուղի դպրոցներ. Ոսկան Սարգսյան Աշտարակի խճուղում այրվում են խոտածածկույթ և ավտոմեքենաներ Ու՞մ կողմից և ինչպե՞ս է կազմակերպվել Ցեղասպանության հուշահամալիրի վերանորոգման աշխատանքների մրցույթը Թրամփը գոնե պատկերավոր իմաստով առաջնորդվում է հայտնի տրամաբանությամբ՝ խաղաղությու՞ն ես ուզում, պատրաստվիր պատերազմի. Հակոբ Բադալյան Իսրայելը տարհանման կոչ է արել Գազայի մի քանի թաղամասերի բնակիչներին Խոշոր հրդեհ է բռնկվել BBC հեռուստաընկերության նախկին գլխավոր գրասենյակում․ մոտ 100 հրշեջ է ուղարկվել դեպքի վայր Երբ Քրիշտիանու Ռոնալդուի մասշտաբի սպորտսմենից հարգանք եք ակնկալում, հիշեք, որ ձեր «պետության» կառավարիչը Նիկոլն ա. Միհրան Հակոբյան Հայաստանի եւ Պորտուգալիայի հավաքականների խաղաշապիկների գույները Գիշերը հարձակում է եղել Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի մեքենայի վրա Թուրքերն ու Ադրբեջանը պարզ հասկանում են, որ 2-րդ այդպիսի գանձ չեն գտնի, որ իրենց օրակարգը սպասարկի Հայաստանի հավաքականի հայտացուցակը Պորտուգալիայի դեմ խաղում Լուիս Էնրիկեն կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց Հարյուրավոր մարդկանց կյանքից զրկած դավաճաններին ի՞նչ պետք է անել. Հովհաննես Ավետիսյան (video) Պեռաշկի ուտող Նիկոլն իրեն կորցրել էր Տոկիոյում․ Աշոտ Անդրեասյան (video) Պապիկյա՛ն, ուշադիր լսիր՝ ոնց է Նիկոլն ամեն ինչ թողնելու «վզիդ»․ Նարե Սոսե (video) Ավտոբուսներ վառել անգամ քննչականի հաղորդագրության մեջ չկա, դա ՔՊ-ի հորինածն է (video) #ՀԻՄԱ․ ԱՀԱԶԱՆԳ․Պետրոսի կին՝ Ժաննա՛,էս խայտառակ դասագրքերի համար ո՞նց եք պատասխան տալու․ մանկավարժներ (video) Նիկո՛լ, Տոկիոյում ուսումնասիրի՝ ինչպես են ձախողված գործիչներն իրենց կյանքն ավարտում․ Համբարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ. Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am