Վթարային շենքերի բնակիչներին առաջարկվող պայմանները կփոփոխվեն

«Փաստ» թերթը գրում է. «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2025 թվականի մարտի 20-ի N 340-Ն որոշման մեջ։ Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լենուղի բնակավայրի 4-րդ փողոցի N 1 և N 3 բազմաբնակարան վթարային շենքերում փաստացի բնակվող բնակիչների բնակարանային պայմանների բարելավման գործընթացն ամբողջությամբ իրականացնելու և ի հայտ եկած խնդիրները հարթեցնելու անհրաժեշտությամբ։ Մասնավորապես հաշվի են առնվել շահառուների կողմից արված առաջարկները՝ վկայագրի միջոցով ֆինանսական աջակցության ստացման դեպքում անհատական բնակելի տունն անձամբ՝ առանց հիփոթեքային վարկի ներգրավման կառուցելու հնարավորության ապահովման վերաբերյալ։ Գործող կարգով նախատեսված է, որ անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) դեպքում պարտադիր պայման է հանդիսանում հիփոթեքային վարկի ներգրավումը, մինչդեռ ոչ բոլոր շահառուներն են բավարարում ֆինանսական կազմակերպությունների սահմանած վարկավորման պայմաններին ու չափանիշներին։

Հաշվի առնելով անհատական բնակելի տունը տրամադրվող ֆինանսական աջակցության սահմաններում անձամբ կառուցելու պատրաստակամության մասին առաջարկը, ինչպես նաև շենքերի վթարային վիճակն ու փլուզման վտանգի առկայությունը, նախատեսվում է որոշմամբ հաստատված կարգը խմբագրել՝ հանելով հիփոթեքային վարկի ներգրավման պարտադիր պայմանը։ Բնակիչներին հնարավորություն է տրվում բնակարան (բնակելի տուն) ձեռքբերելու կամ անձամբ անհատական բնակելի տուն կառուցելու տարբերակներից բացի իրենց հայեցողությամբ ընտրել նաև հիփոթեքային վարկի ներգրավմամբ բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման տարբերակը, այդ թվում՝ շինարարական կազմակերպության հետ պայմանագրի կնքման միջոցով։

Նախագծով նախատեսվում է նաև ձևակերպումների, ժամկետների և տեխնիկական բնույթի շտկումներ մտցնել որոշմամբ հաստատված կարգում՝ հստակեցնելով «աջակցության տրամադրում» հանդիսացող գործընթացը և դրա բաղադրիչները, դրանց վերջնաժամկետները՝ վթարային շենքերից շահառուների տեղափոխման և շենքերի քանդման աշխատանքների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Թուրքերն ու Ադրբեջանը պարզ հասկանում են, որ 2-րդ այդպիսի գանձ չեն գտնի, որ իրենց օրակարգը սպասարկի Հարյուրավոր մարդկանց կյանքից զրկած դավաճաններին ի՞նչ պետք է անել. Հովհաննես Ավետիսյան (video) Պեռաշկի ուտող Նիկոլն իրեն կորցրել էր Տոկիոյում․ Աշոտ Անդրեասյան (video) Պապիկյա՛ն, ուշադիր լսիր՝ ոնց է Նիկոլն ամեն ինչ թողնելու «վզիդ»․ Նարե Սոսե (video) Ավտոբուսներ վառել անգամ քննչականի հաղորդագրության մեջ չկա, դա ՔՊ-ի հորինածն է (video) #ՀԻՄԱ․ ԱՀԱԶԱՆԳ․Պետրոսի կին՝ Ժաննա՛,էս խայտառակ դասագրքերի համար ո՞նց եք պատասխան տալու․ մանկավարժներ (video) Նիկո՛լ, Տոկիոյում ուսումնասիրի՝ ինչպես են ձախողված գործիչներն իրենց կյանքն ավարտում․ Համբարյան (video) Ի՞նչ է պահել Սամվել Կարապետյանը երկրորդ փուլի համար․ Հայկ Նահապետյան (video) Սենց բան չի եղել․ Նիկոլը բան է ասում, իսկ իր ուժայինները սպառնում են․ Գառնիկ Դանիելյան (video) Ինչու՞ է Փաշինյանն ամեն գնով պաշտպանում Արմեն Մելիքբեկյանի թալանը․․․ (video) Փաշինյանի և Ալիևի ստորագրած փաստաթղթերը խաղաղություն չեն բերի Հարավային Կովկասին․ Արա Աբրահամյան Վերին Լարսի անցակետի հերթում ավելի քան 600 բեռնատար կա ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ Գոռավանում այրվել են կուտակված անվադողեր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ՇՀԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ բանաձև է ընդունել Օդի ջերմաստիճանը կբարձրանա Լկտի թալան՝ բաց երկնքի տակ․ ինչո՞ւ է Նիկոլն ատամներով պաշտպանում ՀՖՖ ղեկավարին Ռոնալդուն լուսանկար է հրապարակել Ավանի ակադեմիայից Ալե՛ն, էդ ու չէի՞ր հիստերիայի մեջ ընկել, ա՛յ «մանկուրտ»․ Գագիկ Համբարյան (video) «Ջարդի ձոր» կոչվող հատվածում վարորդը «Լադա»-ով բախվել է կամրջի արգելապատնեշին և հայտնվել ձորում Այս մայրուղու կառուցումը կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերի ամրապնդմանը. Օվերչուկ Մոսկվան աջակցում է․ Օվերչուկ Գազ չի լինի Բոյկոտ հայտարարագրմանը․ Մեսրոպ Առաքելյան (video) Ի՞նչ կլիներ՝ Տոկիոյում էլ մնայիր, ու․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ. Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am