Ողջ աշխարը Թրամփի դեմ
ԱՄՆ-ն իրավունք չունի միանձնաբար որոշում ընդունել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին, ամբողջ աշխարհը դեմ է դրան: Այդ մասին հայտարարել է Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը: «Թրամփը ցանկանում է Երուսաղեմը նվիրել Իսրայելին, կարծես ինքը միակն է աշխարհում, ով կարող է որոշում ընդունել եւ կարծես սոսկ իր խոսքը կշիռ ունի: Բոլոր երկրները՝ Ճապոնիայից մինչեւ Կանադա, նույնիսկ այն երկրները, որոնք սովոր են լինել ԱՄՆ-ի կողքին, բոլորը դեմ են արտահայտվել: Մենք այստեղ ենք հավաքվել, որպեսզի ցուցադրենք միասնական դիրքորոշումը Պաղեստինի օկուպացման դեմ»,- հայտարարել է Աբասը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
