Նիկոլիստներ, 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ձեր Նիկոլն է ստորագրել,հերիք է մեր վրա մուննաթ գաք. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նիկոլիստներ, 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ձեր Նիկոլն է ստորագրել,հերիք է մեր վրա մուննաթ գաք։

Նիկոլիստներն, իրար հերթ չտալով, փորձում են ընդդիմության վրա գլորել այն կեղծ թեզը, որ մենք դեմ ենք 2025-ի օգոստոսի 8-ի փաստաթղթին և կողմ՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանը։

Նախ. և 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարություն-կապիտուլյացիան, և 2022-ի հոկտեմբերի 6-ի Արցախն Ադրբեջանի անբաժանելի մաս ճանաչելու դավաճանական ակտը, և 2025-ի օգոստոսի 8-ի նախաստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթերը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։

Հետևաբար, եթե նոյեմբերի 9-ի հետ խնդիր ունեք, գնացեք ինքներդ ձեր հետ բանավիճեք։

Հանրապետականն ու Սերժ Սարգսյանը 2016-ի Ապրիլյան հաղթական պատերազմից հետո օրակարգ են բերել Վիեննայի,Ժնևի ու Սանկտ Պետերբուրգի հայանպաստ հայտարարությունները։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում 2009-2013թթ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետությունների նախագահները / Օբամա,Սարկոզի,Մեդվեդև,Օլանդ,Պուտին/
5 հայտարարություն են ընդունել, որտեղ անառարկելի է համարվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։

Դրա արդյունքում ձեր Փաշինյանի «կիրթ ու կառուցողական» Ալիևը 2016-ի հոկտեմբերի 7-ին բողոքում էր, որ «փակ դռների հետևում Ադրբեջանից պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։

Նոյեմբերի 9-ի մասով. կրկնում եմ, այդ հայտարարությունը ստորագրել է Փաշինյանը /երևի բունկերից/:

Բայց նույնիսկ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը 2022-ի հոկտեմոերի 6-ի փաստաթղթի ու 2025-ի օգոստոսի 8-ի նախաստորագրածի համեմատ՝ «չարիքի փոքրագույնն» է։

Այնտեղ 4 անգամ Լեռնային Ղարաբաղը հիշատակվում էր որպես առանձին սուբյեկտ, այլ ոչ թե Ադրբեջանի մաս։

Արցախի մի մասը հայկական էր և այնտեղ ապրում էր 130.000 հայ բնակչություն։

Ամարասում ու Գանձասարում հայ մարդը կնունք ու հարսանիք էր անում։

Ինչպես նոյեմբերի 9-ի հայտարարությունը Փաշինյանն ու Ալիևը խախտեցին, այդպես էլ լինելու է օգոստոսի 8-ի փաստաթղթի հետ։

Փաշինյանի ստորագրած որևէ փաստաթուղթ խաղաղություն չի կարող բերել։

Վկան 2020-ի նոյեմբերի 9 -ի ու 2022-ի հոկտեմբերի 6-ի փաստաթղթերն են։

Բավ է խաղաղություն բառը չարաշահել։

Հազար եմ ասել. Արցախում էլ է հիմա խաղաղ, բայց այլևս հայ չկա»։

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Թուրքերն ու Ադրբեջանը պարզ հասկանում են, որ 2-րդ այդպիսի գանձ չեն գտնի, որ իրենց օրակարգը սպասարկի Լուիս Էնրիկեն կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց Հարյուրավոր մարդկանց կյանքից զրկած դավաճաններին ի՞նչ պետք է անել. Հովհաննես Ավետիսյան (video) Պեռաշկի ուտող Նիկոլն իրեն կորցրել էր Տոկիոյում․ Աշոտ Անդրեասյան (video) Պապիկյա՛ն, ուշադիր լսիր՝ ոնց է Նիկոլն ամեն ինչ թողնելու «վզիդ»․ Նարե Սոսե (video) Ավտոբուսներ վառել անգամ քննչականի հաղորդագրության մեջ չկա, դա ՔՊ-ի հորինածն է (video) #ՀԻՄԱ․ ԱՀԱԶԱՆԳ․Պետրոսի կին՝ Ժաննա՛,էս խայտառակ դասագրքերի համար ո՞նց եք պատասխան տալու․ մանկավարժներ (video) Նիկո՛լ, Տոկիոյում ուսումնասիրի՝ ինչպես են ձախողված գործիչներն իրենց կյանքն ավարտում․ Համբարյան (video) Ի՞նչ է պահել Սամվել Կարապետյանը երկրորդ փուլի համար․ Հայկ Նահապետյան (video) Սենց բան չի եղել․ Նիկոլը բան է ասում, իսկ իր ուժայինները սպառնում են․ Գառնիկ Դանիելյան (video) Ինչու՞ է Փաշինյանն ամեն գնով պաշտպանում Արմեն Մելիքբեկյանի թալանը․․․ (video) Փաշինյանի և Ալիևի ստորագրած փաստաթղթերը խաղաղություն չեն բերի Հարավային Կովկասին․ Արա Աբրահամյան Վերին Լարսի անցակետի հերթում ավելի քան 600 բեռնատար կա ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ Գոռավանում այրվել են կուտակված անվադողեր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ՇՀԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ բանաձև է ընդունել Օդի ջերմաստիճանը կբարձրանա Լկտի թալան՝ բաց երկնքի տակ․ ինչո՞ւ է Նիկոլն ատամներով պաշտպանում ՀՖՖ ղեկավարին Ռոնալդուն լուսանկար է հրապարակել Ավանի ակադեմիայից Ալե՛ն, էդ ու չէի՞ր հիստերիայի մեջ ընկել, ա՛յ «մանկուրտ»․ Գագիկ Համբարյան (video) «Ջարդի ձոր» կոչվող հատվածում վարորդը «Լադա»-ով բախվել է կամրջի արգելապատնեշին և հայտնվել ձորում Այս մայրուղու կառուցումը կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերի ամրապնդմանը. Օվերչուկ Մոսկվան աջակցում է․ Օվերչուկ Գազ չի լինի Բոյկոտ հայտարարագրմանը․ Մեսրոպ Առաքելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ. Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am