Եվրամիությունը չի մերժում, բայց չի էլ տալիս. ՔՊ-ում հիասթափված են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ, վերջին շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ իր թիմակիցների հետ այլեւս չի խոսում Եվրամիությանն անդամակցելու հեռանկարներից։ ՔՊ-ականներն իրենց ներսում հասկացել են՝ ԵՄ-ում Հայաստանի անդամակցությանը ոչ ոք չի սպասում։

Իսկ արտախորհրդարանական «Եվրաքվե» նախաձեռնությունը, որով ԱԺ-ում ընդունվեց Եվրոպա ինտեգրման պատրաստակամության մասին հայտարարություն, ԵՄ-ում խանդավառությամբ չընդունվեց։ Ընդ որում՝ հիմա արդեն պարզ է դառնում, որ այդ նախագիծը նույնիսկ նախապես չէր համաձայնեցվել, լրջորեն չէր բանակցվել եվրոպական կառույցների հետ։ Եվ հենց այդ հանգամանքն է պատճառը, որ ընդունված փաստաթուղթը մնաց անպատասխան. ոչ մի փոխադարձ պատրաստակամություն կամ ազդակ ԵՄ-ից այդպես էլ չստացվեց։

Արդյունքում՝ իշխող ուժը դանդաղ, բայց հետեւողականորեն հեռացնում է ԵՄ մտնելու թեման իր քաղաքական առաջնահերթություններից։ ՔՊ-ի նոր ռազմավարությունն է դիվերսիֆիկացնել Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ ավելի սերտ շփումներ հաստատելով Չինաստանի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ։

Միեւնույն ժամանակ, իշխանության ներսում հիասթափությունը խորանում է նաեւ ԵՄ-ից չստացված խոստումների պատճառով։ Հիշեցնենք, որ Բրյուսելը դեռեւս 2021-ին խոստացել էր Հայաստանին տրամադրել 2.6 միլիարդ եվրո ներդրումային փաթեթ, սակայն մինչ այժմ փոխանցվել է ընդամենը շուրջ 500 միլիոն եվրո, այն էլ՝ հիմնականում դրամաշնորհների տեսքով։

Այսպիսով՝ Հայաստանի իշխանությունները փաստացի համոզվել են, որ ԵՄ-ն մեծ հաշվով խաբել է. ո՛չ քաղաքական պատրաստակամություն կա Հայաստանին ընդունելու, ո՛չ էլ խոստացված ֆինանսական աջակցությունն է տեղ հասել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 163 անգամ
Լրահոս
Թուրքերն ու Ադրբեջանը պարզ հասկանում են, որ 2-րդ այդպիսի գանձ չեն գտնի, որ իրենց օրակարգը սպասարկի Հարյուրավոր մարդկանց կյանքից զրկած դավաճաններին ի՞նչ պետք է անել. Հովհաննես Ավետիսյան (video) Պեռաշկի ուտող Նիկոլն իրեն կորցրել էր Տոկիոյում․ Աշոտ Անդրեասյան (video) Պապիկյա՛ն, ուշադիր լսիր՝ ոնց է Նիկոլն ամեն ինչ թողնելու «վզիդ»․ Նարե Սոսե (video) Ավտոբուսներ վառել անգամ քննչականի հաղորդագրության մեջ չկա, դա ՔՊ-ի հորինածն է (video) #ՀԻՄԱ․ ԱՀԱԶԱՆԳ․Պետրոսի կին՝ Ժաննա՛,էս խայտառակ դասագրքերի համար ո՞նց եք պատասխան տալու․ մանկավարժներ (video) Նիկո՛լ, Տոկիոյում ուսումնասիրի՝ ինչպես են ձախողված գործիչներն իրենց կյանքն ավարտում․ Համբարյան (video) Ի՞նչ է պահել Սամվել Կարապետյանը երկրորդ փուլի համար․ Հայկ Նահապետյան (video) Սենց բան չի եղել․ Նիկոլը բան է ասում, իսկ իր ուժայինները սպառնում են․ Գառնիկ Դանիելյան (video) Ինչու՞ է Փաշինյանն ամեն գնով պաշտպանում Արմեն Մելիքբեկյանի թալանը․․․ (video) Փաշինյանի և Ալիևի ստորագրած փաստաթղթերը խաղաղություն չեն բերի Հարավային Կովկասին․ Արա Աբրահամյան Վերին Լարսի անցակետի հերթում ավելի քան 600 բեռնատար կա ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ Գոռավանում այրվել են կուտակված անվադողեր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ՇՀԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ բանաձև է ընդունել Օդի ջերմաստիճանը կբարձրանա Լկտի թալան՝ բաց երկնքի տակ․ ինչո՞ւ է Նիկոլն ատամներով պաշտպանում ՀՖՖ ղեկավարին Ռոնալդուն լուսանկար է հրապարակել Ավանի ակադեմիայից Ալե՛ն, էդ ու չէի՞ր հիստերիայի մեջ ընկել, ա՛յ «մանկուրտ»․ Գագիկ Համբարյան (video) «Ջարդի ձոր» կոչվող հատվածում վարորդը «Լադա»-ով բախվել է կամրջի արգելապատնեշին և հայտնվել ձորում Այս մայրուղու կառուցումը կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերի ամրապնդմանը. Օվերչուկ Մոսկվան աջակցում է․ Օվերչուկ Գազ չի լինի Բոյկոտ հայտարարագրմանը․ Մեսրոպ Առաքելյան (video) Ի՞նչ կլիներ՝ Տոկիոյում էլ մնայիր, ու․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ. Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am