Եվրոպան սահմանափակ հնարավորություններ ունի ինքնուրույն քաղաքականություն վարելու համար․ Մերց

Եվրոպական պետությունները փորձում են համախմբվել, և Գերմանիան, որպես տարածաշրջանի ամենամեծ երկիր, մեծ ջանքեր է ներդնում այդ գործընթացում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ իր գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միության յութուբի ալիքում հրապարակված հարցազրույցում։
Մերցի խոսքով՝ Եվրոպան սահմանափակ հնարավորություններ ունի ինքնուրույն քաղաքականություն վարելու համար։ Նա օրինակ է բերել Ուկրաինայի հակամարտությունը՝ նշելով, որ եվրոպական երկրները բավարար ազդեցության լծակներ չունեն, որպեսզի դրա ավարտին հասնեն իրենց համար ընդունելի պայմաններով։
«Եվրոպան կախված է ԱՄՆ-ի օգնությունից, մինչդեռ Չինաստանը, Բրազիլիան և այլ երկրներ իրենց ազատ են զգում Ռուսաստանի հետ հարաբերություններում»,– ընդգծել է Մերցը։