«Երուսաղեմի վերաբերյալ Էրդողանի և Պուտինի դիրքորոշումները չեն համընկնում». Պեսկով
Ռուսաստանին հայտնի է պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշումը, որը չի համընկնում Մոսկվայի դիրքորոշման հետ: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին: Ավելի վաղ Էրդողանը Իսրայելը համարել է «ահաբեկչական պետություն» եւ առաջարկել է Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք հռչակել ի պատասխան ԱՄՆ-ի գործողությունների, որը քաղաքը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաքը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը «ոտնահարել է միջազգային նորմերը», երբ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք է ճանաչել:
