Պուտինը որոշել է, թե ինչպես պիտի պատժի Ալիևին

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները սրնըթաց են վատթարանում: Ադրբեջանում և Ռուսաստանի ադրբեջանցիները հույս ունեին, որ գոնե Չինաստանում Պուտինի և Ալիևի հանդիպումը փոքր-ինչ կկարողանա թուլացնել լարվածությունը:

Սակայն կատարվեց անհավատալին, Ադրբեջանի նախագահը կրկին որոշեց ատամ ցույց տալ՝ համատեղ լուսանկարում հեռավորություն պահպանելով Պուտինից և ցուցադրաբար շրջվելով։ Այս ժեստը հստակ ցույց տվեց նրա դիրքորոշումը և բուռն քննարկում առաջացրեց ինտերնետում՝ երկրների միջև հարաբերությունների վիճակի վերաբերյալ։

Ռուսական շրջանակները դա գնահատեցին, որպես սիմվոլիկ քայլ Ալիևի կողմից՝ դուր գալու համար արևմտյան երկրների լիդերներին:

Մինչդեռ, Ալիևի քայլերից ավելի շատ տուժում են Ռուսաստանի ադրբեջանցիները:

Կրասնոդարում և ամբողջ Կուբանի մարզում իրարանցում է սկսվել ադրբեջանական համայնքի ամենաակնառու ներկայացուցիչներից մեկի՝ Շախլար Նովրուզովի ձերբակալության պատճառով, ով հայտնի «Հին Բաքու» ռեստորանի և Տուապսեի բեռնափոխադրման տերմինալի սեփականատերն է։ Գործարարը, որը երկար ժամանակ համարվում էր տարածաշրջանում հարգված դեմք, մեղադրյալ է դարձել հատկապես խոշոր չափերի խարդախության փորձի քրեական գործով. քննիչների տվյալներով՝ նա փորձել է անօրինական կերպով յուրացնել 919 միլիոն ռուբլի արժողությամբ անշարժ գույք։

Շախլար Նովրուզովը ծնունդով ադրբեջանցի է, որը 1990-ականներին տեղափոխվել է Կրասնոդար: Սկզբում նա բացել է փոքրիկ սրճարան, որը հետագայում վերածվել է Ռուսաստանի հարավի ամենահայտնի ադրբեջանական ռեստորաններից մեկի՝ «Հին Բաքվի»: Հաստատությունը դիրքավորվել է որպես ադրբեջանական համայնքի մշակութային կենտրոն. այստեղ անցկացվել են ազգային տոներ, գործնական հանդիպումներ և բարեգործական միջոցառումներ:

Ավելի ուշ Նովրուզովը ընդլայնեց իր բիզնեսը. նա դարձավ «Դար Ֆրուտ» ՍՊԸ-ի սեփականատերը և, ամենակարևորը, վերահսկում էր Տուապսեի նավահանգստի՝ Սև ծովի ափին գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտի վերբեռնման տերմինալը, որն սպասարկում է գյուղատնտեսական արտադրանքի և արդյունաբերական ապրանքների մեծածավալ հոսքեր։

Արևմտյան պատժամիջոցների և Հարավային միջանցքի լոգիստիկայի վերակառուցման ֆոնին նման տերմինալները դարձել էին հիմնական ակտիվներ, իսկ դրանց սեփականատերերը՝ բարձր ազդեցություն ունեցող անձինք Ռուսաստանի քաղաքական վերնախավում։

Նովրուզովի ձերբակալությունը առանձնահատուկ դեպք չէ։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում ադրբեջանական համայնքի անդամները ձերբակալվել ամբողջ Ռուսաստանով մեկ։

Եկատերինբուրգում ձերբակալվել էր Սվերդլովսկի մարզում ադրբեջանական սփյուռքի ճանաչված ղեկավար Շահին Շիխլինսկին։

Վորոնեժում ձերբակալել էր ազգությամբ ադրբեջանցի 55-ամյա գործարար Յուսիֆ Խալիլովը։

Մոսկվայի մարզի ադրբեջանցիների ասոցիացիայի ղեկավար Էլշան Իբրահիմովը զրկվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից, իսկ Սանկտ Պետերբուրգում, Ադրբեջանի ազգային մշակութային ինքնավարության (ANCA) ղեկավար Վագիֆ Մամիշևը զրկվեց քաղաքացիությունից և արտաքսվեց Ռուսաստանից։

«...Կրեմլը սկսել է փոխարինել Ռուսաստանի տարբեր շրջաններում ադրբեջանական սփյուռքի առաջնորդներին՝ հետապնդելով քաղաքական նպատակներ...»,- այս մասին հայտարարել է քաղաքագետ Էլխան Շահինօղլուն։ Նրա խոսքով՝ ռուսական իշխանությունների նոր ռազմավարությունը նպատակ ունի իշխանությունից հեռացնել նրանց, ովքեր կապեր են պահպանում իրենց պատմական հայրենիքի հետ և պատրաստ չեն լիովին ենթարկվել Մոսկվայի պահանջներին։

Քաղաքագետի կարծիքով, Կրեմլը ձգտում է սահմանափակել Բաքվի ազդեցությունը և ամրապնդել Ադրբեջանի պաշտոնական ղեկավարության քննադատների դիրքերը Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների շրջանում: Իշխանությունները նաև պլանավորում են խստացնել վերահսկողությունը դեպի Ադրբեջան դրամական փոխանցումների նկատմամբ:

Ռուս փորձագետներն ավելի հեռու գնացող կանխատեսումներ են անում, ենթադրելով, որ Մոսկվան պատրաստվում է վտարել երկրից ադրբեջանցիների մեծ մասին:

Դրա ակնարկն արդեն արել է Կրեմլին մոտ գտնվող Ալեքսանդր Դուգինը, նշելով, որ ադրբեջանցիների առջև պիտի պայման դնել, կա՛մ ընդունել ուղափառությունը, կա՛մ հեռանալ երկրից:

Այս ամենը վկայում է մեկ բանի մասին. Արցախի կորստից հետո Ադրբեջանը սկսել է իրեն ավելի կոշտ պահել Մոսկվայի հանդեպ, իսկ վերջինս դեռ չգիտե, թե ինչ լծակներով է հնարավոր ազդել Բաքվի վրա, այդ իսկ պատճառով սկսել են ճնշումները Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների նկատմամբ, որպեսզի դրա արդյունքում Ադրբեջանում Ալիևի հանդեպ վստահությունը խաթարվի:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 74034 անգամ
Լրահոս
Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան «Ճոճանակ». Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են եվրոպացի քաղաքական գործիչների «հակասական» հայտարարություններն Ուկրաինայի հարցի վերաբերյալ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել պատերազմի մասին. Արշակ Կարապետյանը հատվածներ է հրապարակել իրենց նամակագրությունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am