Ռուբեն Վարդանյանի վրա ուզում են «կարել» զինված խմբավորում ֆինանսավորելու գործը

Բաքվի դատարանում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով դատական նիստերը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այսօր Բաքվի ռազմական դատարանում ընթերցվել են Լևոն Բալայանի նախաքննական ցուցմունքները, ինչպես նաև նրան վերաբերող այլ փաստաթղթեր։
Ըստ հրապարակվածի՝ Բալայանը զինվորական ծառայության է անցել 1995 թվականի հունվարին և մինչև 1998 թվականը ծառայել է որպես շարքային զինծառայող Շուշի, Ստեփանակերտ և Իվանյան քաղաքներում տեղակայված զորամասերում։ Նա նշել է, որ բարձրաստիճան հրամանատարներից Լևոն Մնացականյանը հաճախ է այցելել զորամասեր՝ ստուգելու դրանց մարտական պատրաստվածությունը։
Բալայանը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ասել է, որ ինքը 2020 թ. սեպտեմբերի 20-ին իբր «հարկադիր զորակոչվել է» զինված ուժեր ու սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 2-ը մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Գումարտակը, որում նա ծառայել է, իբրև կոչվում էր «Ալաշա»։
Նրան վերագրվել է նաեւ Ռուբեն Վարդանյանի դեմ տրված ցուցմունքներ, իբր ասել է, թե 2023 թ մայիսի 1-ին միացել է Արցախում «Ռուբեն Վարդանյանի կողմից ստեղծված և ֆինանսավորվող» զինված կազմավորումներից մեկին։ Ըստ ցուցմունքի, Բալայանն իբր ասել է, թե 170 հազար դրամ աշխատավարձ է ստացել դրա համար, որը փոխանցվել է «Արցախբանկ» անունով բանկային քարտին։