ՌԴ-ն մերժել է ինձ արտահանձնել, բայց ես ունեմ պլան, թե ինչպես է պետք Հայաստանը դեօկուպացնել. Բորիս Ավագյան

«Փաստինֆո»-ն զրույցել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանի հետ, ով ավելի քան 3 տարի ռուսաստանյան կալանավայրում անցկացնելուց հետո, ՌԴ դատարանի որոշմամբ, ազատ է արձակվել։

- Պարոն Ավագյան, 3 տարի կալանավայրում եք եղել, այս ընթացքում բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել՝ սկսած Արցախի հայաթափումից մինչև Մինսկի խմբի լուծարում։ Ավելին, հիմա իշխանությունները արցախցիների վերադարձի մասին խոսելն անգամ համարում են ազգային անվտանգությանը սպառնալիք ու հայտարարում Արցախյան շարժման էջն առհասարակ փակելու մասին։ Ինչպե՞ս եք գնահատում իրադարձությունների այս շղթան։

- Այն, ինչ կատարվել է Հայաստանում, ազգային ողբերություն է, ես կարծում եմ, որ եթե գտնվեի Հայաստանում, ապա կկարողանայի խոչնդոտել դրան։ Դա սարսափելի իրադրություն էր, ո՞նց կարող էր մի ազգ, 120000 մարդ 3 օրում դուրս գար իր պապենական հողերից։ Եթե հիշում եք, ես դեռ 2021 թ-ի դեկտեմբերին ելույթ ունեցա և ասացի, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է անել այն, ինչ արեց։ Կարծում եմ՝ շատ ուժեր հետաքրքրված էին, որ ես 3.5 տարի գտնվեմ ՌԴ մեկուսարանում։ Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանությունը հետաքրքրված էր, որ ես հայտնվեմ հենց ՌԴ մեկուսարանում, որովհետև այն գործը, որի շրջանակներում իմ վրա գործ էր հարուցվել, ավարտվեց նրանով, որ քննչական խմբի ղեկավար գնդապետ Իզբենկոն կալանավորվեց՝ իմ քրեական գործի շրջանակներում թույլ տված չարաշահումների հետևանքով։ Ես նրա ապօրինի գործողությունների հետևանքով ճանաչվել եմ տուժող։ Այսօր գտնվում եմ ՌԴ ԱՎԾ-ի պաշտպանության տակ։ Նրա դատական վճիռը տեղի կունենա սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկիզբին։ Կարծում եմ՝ մեծ ջանքեր գործադրվեցին Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից, որ ես հնարավորիս երկար գտնվեմ անազատության մեջ։ Գործի նյութերը կեղծված էին, իմ նկատմամբ քրեական հետապնդումը կարճված է դատարանի կողմից։ Ես դեռ 2021-ին հայտարարում էին, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնության էր եկել, որ և Արցախը պետք է հանձնվի, և հայ բնակչությունը պետք է անտեղից դուրս գա։ Ինձ համար հասկանալի էր, որ նրանք քայլ առ քայլ գնում էին այդ ծրագրի իրագործմանը։ Այն, որ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի սուվերեն տարածք՝ ցույց էր տալիս, որ նա, ի սկզբանե, պատրաստվում էր դա անել։ Այն շինծու հետապնդումը, որ իմ նկատմամբ է հարուցվել է ցույց էր տալիս, որ ես շատ խանգարում էի։

 

 

- Դուք Արայիկ Հարությունյանի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչն էիք եւ հիմա ասում եք, որ Ձեզ համար ակնհայտ էր, որ Փաշինյանն հանձնելու է Արցախը, իսկ Արայիկ Հարությունյանի համար դա ակնհայտ չէ՞ր։

- Ոչ, Արայիկ Հարությունյանի համար դա ակնհայտ չէր։ Հիշո՞ւմ եք Արցախի ԱԱԾ ղեկավար Կամո Աղաջանյանին՝ ես, նա եւ Արայիկ Հարությունյանը գտնվում էինք Ստեփանակերտի Radisson հյուրանոցում, երբ Աղաջանյան Կամոն ասեց՝ «Արայիկ, քեզ շատ արագ նույն կերպ կհանձնեն, դու չես հասկանում, թե ուր է գնում էս ամենը»։ Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Ես էնքան ժամանակ կմնամ նախագահ, ինչքան կուզենամ»։ Ես ասացի, որ նա սխալվում է։ Ցավոք, այն տեղը, որ գտնվում է հիմա Արայիկ Հարությունյանն ու մեր մյուս հերոսները՝ ցույց է տալիս, որ նա սխալվում էր»։ Այսօր մենք տեսնում ենք, որ Փաշինյանը գնում է անընդհատ զիջումների։ Իսկ այն լարումը, որ հիմա առկա է ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև ցույց է տալիս, որ այն, ինչի մասին ես նաև Ռուսաստանում էի զգուշացնում՝ ևս տեղի ունեցան։ Ադրբեջանի ղեկավարը 3 տարի իրեն այլ կերպ էր պահում, իսկ հիմա բոլորովին այլ կերպ, քանի որ ՌԴ-ից Ալիևը ստացել է այն ամենն, ինչ իրեն պետք էր։ Ես կարծում եմ, որ Փաշինյանի ստորագրած որևէ թուղթ որևէ արժեք չունի, դրա գինը զուգարանի թղթի գին է, որովհետև, ինքը չունի իրավունք՝ որոշելու մի ամբողջ ազգի փոխարեն, թե ինչ է ինքը տալիս, ինչ չի տալիս։ Ցանկացած իշխանություն, որ կգա Փաշինյանից հետո՝ դրանք բոլորը պետք է անվավեր կճանաչի։

- Պաշտոնանկությունից հետո եւ գերեվարումից առաջ դուք Արայիկ Հարությունյանի հետ կապի մեջ եղե՞լ եք։

- Ոչ, որովհետև ինքն ասում էր, որ իմ հարաբերությունները խանգարում են Նիկոլ Փաշինյանի հետ իր հարաբերություններին։

- Հիմա Փաշինյանն ու իր թիմը փորձում են համոզել բոլորին, որ արցախցիները հեղաշրջում արեցին ու հենց արցախցիներն ու ընդդիմությունը հանձնեցին Արցախը, ոչ թե ինքը, ասում է՝ Շահրամանյանն է ստորագրել Արցախի լուծարման փաստաթուղթը...

- Ցանկացած անձ, որի ճակատին զենք կպահեք՝ կստորագրի ցանկացած թուղթ։ Ցանկացած մարդ ուզում է պահպանել իր հարազատների, թոռների, ծերերի կյանքը։ Այն, ինչ արել են արցախցիները՝ արել են ողջ մնալու համար։ Մեղադրել արցախցիներին, որ ամիսներ շարունակ բլոկադայի մեջ մնալուց հետո փորձում էին իրենց կյանքը փրկե՞լ... Գիտեք, եռակողմ պայմանագիրը Պուտինի ու Ալիևի հետ Փաշինյանն է ստորագրել, հետևապես, Փաշինյանն էր կրում պատասխանատվություն։ Եթե խաղաղապահ ուժերն իրենց վրա պարտականություն էին վերցրել պահպանել Արցախի տարածքը, որն իրենց ի պահ էր տրված 2020 թ-ի նոյեմբերի 9-ով, եթե Փաշինյանն ասում է, որ ռուսներն իրենց պարտականությունները չեն կատարել՝ բա հարգելիս, էս դեպքում, որտեղ են քո՝ նրանց հայտնած «претензия»-ները։ Բա ինչի՞ չի ասում՝ հարգելի ՌԴ, դուք պարտականություն եք վերցրել պահպանելու Արցախի տարածքը, ո՞նց եք թույլ տվել, որ հարձակում լինի խաղաղ արցախցիների նկատմամբ, բայց նա դա չի բարձրաձայնում, չէ՞։ Ասում է՝ դե էդպես էլ պիտի լինի։ Իսկ ի՞նչ պիտի աներ Արցախի 100 000-անոց բնակչությունը՝ առանց Հայաստանի։ Արցախցիները փորձել են փրկվել, փրկել մարդկանց։ Ինչ է նշանակում արցախցիները հանձնեցին, վաղն էլ շիրակցիները մի բան կհանձնեն, հա՞, հետո էլ կասեն՝ մեղրեցիները հանձնեցին Մեղրին, էդպե՞ս է։ Այսինքն. ամեն բնակավայրի բնակիչ կարող է որոշի՝ հանձնե՞լ իր բնակավայրը, էդպե՞ս է։

- Այսօր Նիկոլ Փաշինյանն ազդարարում է խաղաղության մասին, ասում է Վաշինգտոնյան համաձայնագրերով խաղաղություն է բերել...


- Ի՞նչ խաղաղություն կարող է լինել մի պետության հետ, որը գերեվարել է մեր հերոսներին, որը զավթել է մեր տարածքները, ո՞վ է ասել, որ բոլորը խաղաղություն են ուզում, ինձ էսպիսի խաղաղություն պետք չի, եթե եկել է ժամանակը մեռնելու, եկեք ազգովի մեռնենք մեր հողի համար։ Ի՞նչ է նշանակում՝ խաղաղություն, եկեք ամեն ինչ տանք, թուրքերն էլ թող գան՝ մեզ բռնաբարեն, սպանեն, ինչի է թե՝ Փաշինյանը խաղաղ նստի Դեմիրճյանի իր առանձնատանը, հա՞։ էդ ի՞նչ թեզ է, եթե խաղաղություն ենք ուզում, ուրեմն Բաքվի ջարդերից հետո պիտի ասեինք՝ խաղաղություն է, եկեք, ոչինչ չանենք։ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, գնդապետ ու սպա խաղաղություն չեմ ուզում Ադրբեջանի հետ։ Ինձ էդ կարգի խաղաղությունը ձեռք չի տալիս։

- Դուք այսօր տեսնո՞ւմ եք արցախցիների վերադարձի հնարավորություն, այն իրավիճակում, որ Փաշինյանն ասում է, որ այդ մասին խոսելն անգամ սպառնալիք է ՀՀ անվտանգության համար։

- Ես կարծում եմ, որ Հայաստանն այսօր օկուպացված է թուրք-ադրբեջանական գործակալի կողմից։ Հայաստանն օկուպացված է, մենք Արցախից ենք խոսում, բայց ես կարծում եմ, որ նախ պետք է դեօկուպացվի Հայաստանը։ Ես չեմ ընկալում նաև մեր ընդդիմության կեցվածքը։ Ազգային ժողովում ՔՊ-ականները հղի կին են հրում, ձեռքերին են ազատություն տալիս, էդ իրավիճակում ի՞նչ ցիվիլ դեմոկրատական պահվածք են ցույց տալիս։ ՔՊ-ականներն իրենց պահում են էնպես, ինչպես թուրքերը Հայաստանում։ Եթե ես ԱԺ-ում լինեի՝ հիմա էնտեղից մի քանի դիակ կհանեին ու ես բանտարկությունից չէի վախենա։ Ընդդիմությունն էլ իր հերթին ինչ հիմար բաների մասին է խոսում, ի՞նչ ընտրությունների մասին կարող է խոսք գնալ, այն դեպքում, երբ դու օկուպացված ես։

- 2021-ից հետո 3 անգամ շարժում են արել, հրաժարական են պահանջել, մտածում են՝ ևս մեկը կարող է հերթական հիասթափության առիթ դառնալ, ուրիշ ի՞նչ կարող են անել...

- Ի՞նչ շարժում են արել, փողոցներում քայլելով իշխանափոխությո՞ւն են անում, թող բենզինով «Коктейль Молотова» սարքեն ու շպրտեն նրանց վրա, ով պաշտպանում է Նիկոլին, ո՞ւմ է պետք էդ քայլելը։ Նիկոլը դրանից հուզվելո՞ւ է, ասելո՞ւ է, լավ ընկերներ, որ ասում եք՝ ես գնացի, հա՞։

- Այս հայտարարությունը հերթական քրեական գործի առիթ կարող է դառնալ, ձեզ ահաբեկիչ կանվանեն։

- Ինչ ուզում են, թող անվանեն, հետո՞։ Ընկերներ, եկեք Երևանն էլ տանք, եկեք տանք, գնանք Ամերիկա խաղաղ ապրենք, էդպես ավելի խաղաղ կապրենք։ Նիկոլը բռնի է իշխանությունը վերցրել է, բռնագրավել էր ԱԺ-ն ասում էր՝ կամ ես կամ ոչ մեկ, դա՞ է դեմոկրատիան, թե իր կազմակերպած ընտրություններ էին դեմոկրատական, ինչքան կարելի է դրան հանդուրժել։

- Հիմա կասեն հեռվից հեշտ եք խոսում, պլանավորո՞ւմ եք վերադառնալ Հայաստան։

- Անպայման։ Բայց ոչ հիմա, ինչի վերադառնամ, որ Նիկոլ Փաշինյանը ինձ տանի բանտ նստացնի՞, իմ նկատմամբ քրեական հետապնդում կա, քրեական հետախուզում են հայտարարել։ ՌԴ-ն մերժել ինձ արտահանձնել, բայց ես ունեմ պլան, թե ինչպես է պետք Հայաստանը դեօկուպացնել։

- Ի՞նչ համար են ձեր նկատմամբ քրեական հետախնդում հարուցել։

- Փողերի լվացման, ծիծաղելի է։ 2010 թ-ին հանել են, թե ինչքան գույք եմ գնել Հայաստանում, ասում են այդքան գումար չեմ աշխատել Հայաստանում։ Բայց չեն ասում, որ ես դպրոցական տարիներից մինչև 2016 թ-ը ՀՀ-ում չեմ ապրել, եկել եմ 2016-ի 4-օրյա պատերազմի ժամանակ։ Ինձ հատաքրքիր է՝ ոնց են հաշվել, որ ես աշխատել եմ միայն Հայաստանում։ Իմ եկամուտները գրանցված ու հանձնված են ՌԴ կառույցներին, ես այստեղ պաշտոններ եմ ունեցել, դրա համար գրելը, թե ոչ ես, ոչ ծնողներս ՀՀ-ում այդքան եկամուտ չէինք կարող ունենալ՝ ծիծաղ է առաջացնում։

- Ասացիք պլան ունեք, թե ինչպես է պետք Հայաստանը դեօկուպացնել, ի՞նչ եք պլանավորում։

- Պլանավորում եմ, պլանավորում եմ, մի անհանգստացեք, բայց ես իհարկե, հիմա մամուլին ոչինչ չեմ պատմի, որ Փաշինյանը նորից չփրկվի։ Գիտեք, ես առհասարակ զարմանում եմ ՊՆ բարձրաստիճան զինվորականների վրա, որ լուռ շարունակում են իրենց ծառայությունը, լա՞վ են իրենց զգում, հաշվո՞ւմ են, որ հայրենիք են պաշտպանում, բնակչությունը ո՞նց է մտածում, կարծո՞ւմ են, որ նրանք կատարում են իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ։ Ես որպես սպա էսպես չեմ համարում, ու շատերն են իմ պես մտածում, բայց լռում են, որովհետև վախեցած են։ Մարդիկ երեխաներ, գույք ունեն... վախենում են։ Բայց, դուք գիտե՞ք, որ այսօր Հայկական բատալիոն է գործում ՌԴ ՊՆ-ում, 10 000 հայազգի մարդ այսօր զենքը ձեռքին գտնվում են «Армянский батальон»-ում։ Ես կարծում եմ, որ դա այն ուժն է, որը վաղը կկարողանա պայքարել մեր ազգի ու հողի համար։

Աղբյուր՝ Փաստինֆո

դիտվել է 459 անգամ
Լրահոս
Բաքվի դատարանում հրապարակվել են 15 գերիների բոլոր «ցուցմունքները» Ճապոնիայում ոչ միայն փողոցում չեն ծխում, այլև վարչապետը հրաժարական է տալիս. Ղազարյան Դժվարությունը մեծ է լինելու․ Պորտուգալիայի հավաքականը տեսանյութ է հրապարակել Հանրապետականից Պուտինը որոշել է, թե ինչպես պիտի պատժի Ալիևին Դիլիջանի ավտոկայարանի տարածքը` սուպերմարկետ Պորտուգալիայի ընտրանու մարզումն Ավանի ակադեմիայում Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը ՀՖՖ-ի ամրագրած տոմսերը բազմապատիկ թանկ գնով վաճառվել են սև շուկայում. Hetq.am Ինչո՞ւ կտրուկ թանկացավ ոսկու գինը միջազգային շուկայում Ռուբեն Վարդանյանի վրա ուզում են «կարել» զինված խմբավորում ֆինանսավորելու գործը ՌԴ-ն մերժել է ինձ արտահանձնել, բայց ես ունեմ պլան, թե ինչպես է պետք Հայաստանը դեօկուպացնել. Բորիս Ավագյան Գեղարքունիքի 2 դպրոցում առաջին դասարան չի բացվել, եւս 7 դպրոցում կա ընդամենը 1-ական առաջին դասարանցի «Սթրայքբոլի գործով» կալանավորված 18-ամյա Անդրանիկի Չամիչյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք Իսրայելը կտրականապես պատրաստ չէ թուրքական բանակի հետ պատերազմելուն․ Էրան Լերման Եգիպտոսը չի պատրաստվում ընդունել պաղեստինցիներին իր տարածքում Միջեկեղեցական հավաքը հնարավորություն է ընձեռում քննարկելու Եկեղեցիների առջև ծառացած մարտահրավերները Ուկրաինայում հազարավոր օտարերկրյա զինծառայողներ կտեղակայվեն Ապարանում բախվել են «Mercedes G»-ն և 2 «Opel Astra»-ները․ կան վիրավորներ Ռոնալդուն Հայաստան-Պորտուգալիա խաղին ընդառաջ նախախաղային մարզում է անցկացնում Երևանում Չարիքը հանձնելու է Սյունիքը որպես միջանցք՝ բոլոր գեղեցիկ փաթեթավորումներով․ Բագրատ Սրբազանի նամակը Ինչ են քննարկել Մհեր Գրիգորյանն ու իր ադրբեջանցի գործընկերը Курд Алиев, ты и твои марионетки ещё ответите за свои ошибки (video) Պուտինը պաշտոնից ազատել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպանին Միքայել Սրբազան, Նիկոլն արժանի չէ, որ իր հետ մարդկային լեզվով խոսեք (video) Սամվել Կարապետյան, Բագրատ և Միքայել սրբազաններ․․․ ո՞ւմ են համարում քաղաքացիները քաղբանտարկյալ․ Հարցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ. Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am