Ռուսաստանը լիարժեք ռազմածովային բազա է ստեղծում Սիրիայում
Սիրիայի Տարտուս քաղաքում կստեղծվի ռուսական լիարժեք ռազմածովային բազա:Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՌԴ-ի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ ծովակալ Վիկտոր Կրավչենկոն: Ինչպես ասել է այս կերպ կամրապնդի Միջերկրական ծովում նավատորմի օպերատիվ հնարավորությունները եւ ամբողջությամբ վերցված Ռուսաստանի դիրքերը Մերձավոր Արեւելքում: Նա նշել է, որ ավելի վաղ Տարտուսում Ռուսաստանը նյութատեխնիկական ապահովման կետ ուներ. «Դա փոքր տարածք է, ընդլայնելով տարածքը՝ մենք ռազմածովային բազա ենք ստեղծում»:
