Ուկրաինայում հազարավոր օտարերկրյա զինծառայողներ կտեղակայվեն

Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շրջանակում քննարկվում է երկրում հազարավոր օտարերկրյա զորքերի տեղակայումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ուժհորոդում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Ես չեմ խոսի թվի մասին, բայց կարևոր է, որ մենք այս ամենը քննարկում ենք: Այո, դա, միանշանակ, կլինի հազարավոր: Եվ սա փաստ է, բայց դեռ վաղ է խոսել այդ մասին», – Զելենսկու խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը:
Նա նաև ընդգծել է, որ Կիևը Մոսկվայից ազդանշաններ է լսում, որ նրանք արդեն ընդունում են Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությունը: «Ցավալի է, որ նրանք այս իրողությունն այսքան ուշ են ընդունում», – նշել է նա
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։