Պուտինը պաշտոնից ազատել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնից ազատել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երոխովին։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ալեքսեյ Վլադիմիրովիչ Երխովին ազատել Թուրքիայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասվում է փաստաթղթում։
Երխովը Թուրքիայում դեսպանի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականի հունիսից։