Սամվել Կարապետյան, Բագրատ և Միքայել սրբազաններ․․․ ո՞ւմ են համարում քաղաքացիները քաղբանտարկյալ․ Հարցում

«Ձեր կարծիքով այսօր Հայաստանում կա՞ն արդյոք քաղբանտարկյալներ» հարցին Հայաստանի քաղաքացիները պատասխանել են հետևյալ կերպ
Այո — 62%
Ոչ — 18%
Դժվարանում եմ պատասխանել — 20%
Մեկ այլ հարցի, թե՝ «Ու՞մ եք համարում քաղբանտարկյալ», քաղաքացիները ունեցել են պատասխանի մի քանի հնարավորություն և տվել են հետևյալ պատասխանները․
Սամվել Կարապետյան — 71.5%
Բագրատ սրբազան — 38.5%
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան — 37.8%
Արմեն Աշոտյան — 9.6%
Վարուժան Ավետիսյան — 4.1%
Արթուր Սարգսյան — 3.3%
Այլ — 13.0%
Հարցումն անցկացրել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն, հեռախոսային եղանակով, 1101 քաղաքացուց, օգոստոսի 25-ից 30-ը։
Հարցման արդյունքները այսօր՝ սեպտեմբերի 5-ին հրապարակեց ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։