Ժաննայի հովհարն ու ազգային ինքնության հովհարային անջատումները․ Հայկ Դեմոյան

Շուտով կհայտարարենք Ժաննա Անդրեասյանի հրաժարականը պահանջելու բողոքի ակցիայի մասին։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ժաննայի հովհարն ու ազգային ինքնության հովհարային անջատումները

Շատերն են անդրադառնում «թավշյա կրկեսի» արդյունքում իշխանությունն ուզուրպացրած ու Հայաստանի նկատմամբ նեոգաղութային քաղաքականության գործիքների վերածված իշխանավորների վտանգավորության աստիճանի հասնող անհաշվետու վարքուբարքի, խայտառակ կոռուպցիոն գործելաոճի, անպատժելիության գերագույն զգացումի և զանազան հանցանքների ու զանցանքների դիմաց պատժվելուց ապահովագրված կեցվածքին:

Սա նոր երևույթ չէ ու որպեսզի մեկնաբանությունները «բա նախկինների օրոք…» սկսողներին հակազդելու հնարավորություն չտրվի, հավաստիացնում եմ, որ 2018 թվականից առաջ էլ նույնն էր, բայց մի սկզբունքային տարբերություն, ամեն դեպքում, պարտավոր ենք արձանագրել: 2018-ից հետո թերուս, ինքնահավան ու ինքնամեծար կեղծ ինտելեկտուալների մի դաստա որոշել է «նոր ազգ» կերտել՝ պարտադրելով իր տեսլականն ու արժեհամակարգը նոր սերնդին, այն իրականացնելու հիմնական միջոց տեսնելով դպրոցական դասագրքերը, հատկապես հումանիտար առարկաների գծով: Թարմ օրինակների ականատես եղանք բոլորովին վերջերս:

Նոր աշխարհայացք ու արժեհամակարգ պարտադրելու քաղաքականությունն իրականացվում է բացահայտ կերպով, արհեստական ու շինծու օրակարգեր առաջ բերելով ու հետևողականորեն դրանք գովազդելով: Զավեշտալին այն է, որ իրականացնողները մի հատ էլ զարմանում են, որ իրենց տխմարություններն առաջ տանելու ճանապարհին հանդիպում են խոչընդոտների ու դիմադրության:

Ակադեմիական քաղաքի տեսիլքն ու ֆեստիվառների բոցը պարզ ցնդաբանություններ ու կեղծ մշակութային անճաշակություններ չեն միայն: Դրանք մեծ գումարներ թալանելու ու լուրջ կապիտալ կուտակելու մեծ ծրագրերի լոկ մի մասն են, որոնց կողքին մի քանի միլիոն դոլար արժեցող նախագծերն ու ծրագրերը չեն երևալու: ԿԳՄՍ նախարարը արդեն հանգիստ կարող է հաշիվ չտալ չկայացած համերգի ու պետբյուջեից մսխված հսկայական գումարների համար: Ահռելի միջոցներ է փոշիացվում նաև խոտան ու խայտառակ որակով տասնյակ հազարավոր տպաքանակով տպագրվող դասագրքերի դեպքում: Եվ քանի որ չկա վերահսկողություն ու արդարադատության համակարգ կոչվածը, Ժաննա Անդրեասյանն ու մյուսները դեռ շարունակելու են վայելել անպատժելիության «քաղցր» միջավայրը:

Թավշյա նեոգաղութացումն ուղեկցվում է նեոբոլշևիզմով և տկարամիտ ռևիզիոնիզմով: Ծխախոտի բիչոկներ հավաքող վարչապետը ներկայանում է որպես մեծ գաղափարախոս և ինտելեկտուալ, որի մտագալարումներն ու կեղծ պատումները ոչ միայն լռությամբ են ընդունում մեր «փառապանծ» ակադեմիականները, այլև իրենք են մասնակցում այդ մշակումներին՝ թավիշի գիտական հիմնավորումն ապացուցող հոդվածներով:

Ես Ձեզ վստահեցնում եմ, որ Ժաննայի, Նիկոլի ու մյուսների համար Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածն արտառոց ու ցնցող իրադարձություն չի համարվել, քանի որ իրենց մտայնություններում ու արժեհամակարգում Ծիծեռնակաբերդը վանելու ու դուրս մղելու հասկացություն է, որը խոչնդոտում ու խանգարում է “նոր մարդ” կերտելու իրենց բոլշևիկյան նախագծերին: Այն խանգարելու է ինքնությունից զտված ու անդեմ էակների վերածված սպասարկու զանգված ստանալու լաբորատոր փորձերին ու փորձարկումներին, որոնք առատորեն հովանավորվում են դրսի պատվիրատուների կողմից:

Դիմադրությունն այս ավանակային ծրագրերին ու սրանց սպասարկող փալանչիներին պետք է լինի կոշտ ու անզիջում:

Ժաննա Անդրեասյանը պետք է հեռանա ու կոռուպցիոն բազմաթիվ դեպքերի դրվագներով առերեսվի պատժվելու անխուսափելիությանը:

Ցինիզմին էլ վերջ ու սահման կա:

Դիմում եմ հայ ծնողին, հայ ուսուցչին, հայ մարդուն

Մի´ վերածվեք փորձարկումների ենթակա անլեզու ու անինքնասեր օրգանիզմների, տվե´ք ձեր բաժին հակահարվածը:

Շուտով կհայտարարենք Ժաննա Անդրեասյանի հրաժարականը պահանջելու բողոքի ակցիայի մասին, զուգահեռ տանելով նաև ԿԳՄՍ նախարարին քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացը՝ խոտան դասագրքեր կրթական համակարգ ներմուծելու, Ծիծեռնակաբերդը պղծելու, կոռուպցիա հովանավորելու և պետական միջոցները վատնելու դրվագներով:

Մաքրման ու ինքնաառողջացման գործը մենք պետք է անենք ու ոչ մեկը մեզ չի օգնելու այդ գործում, քանզի բոլորին ձեռնտու է անողնաշար, ինքնությունից զուրկ, հեշտ կառավարվող ու պարտվողական տրամադրություններ դավանող հասարակությունից ցանկալի զիջումներ կորզելը»:

դիտվել է 126 անգամ
Լրահոս
Ուկրաինայում հազարավոր օտարերկրյա զինծառայողներ կտեղակայվեն Ապարանում բախվել են «Mercedes G»-ն և 2 «Opel Astra»-ները․ կան վիրավորներ Ռոնալդուն Հայաստան-Պորտուգալիա խաղին ընդառաջ նախախաղային մարզում է անցկացնում Երևանում Չարիքը հանձնելու է Սյունիքը որպես միջանցք՝ բոլոր գեղեցիկ փաթեթավորումներով․ Բագրատ Սրբազանի նամակը Ինչ են քննարկել Մհեր Գրիգորյանն ու իր ադրբեջանցի գործընկերը Курд Алиев, ты и твои марионетки ещё ответите за свои ошибки (video) Պուտինը պաշտոնից ազատել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպանին Միքայել Սրբազան, Նիկոլն արժանի չէ, որ իր հետ մարդկային լեզվով խոսեք (video) Սամվել Կարապետյան, Բագրատ և Միքայել սրբազաններ․․․ ո՞ւմ են համարում քաղաքացիները քաղբանտարկյալ․ Հարցում Ժաննայի հովհարն ու ազգային ինքնության հովհարային անջատումները․ Հայկ Դեմոյան «Աննան ու Փաշինյանը մտել էին Մեհրիբանի թևի տակ, որ փրկվեն, բայց․․․»․ հոգեբան (video) Զանգեզուրի միջանցքի համաձայնագիրը. ԱՄՆ-ի դիվանագիտական ​​հաղթանակը, Իրանի ռազմավարական պարտությունը. The Hill ԱՄՆ-ն կարող է Ուկրաինա-Ռուսաստան բուֆերային գոտու մոնիթորինգում առաջատար դեր ստանձնել. NBC News ԱՄՆ մաքսային և սահմանային պարեկային թիմն այցելե՞լ է Հայաստան․ ՀՀ ԱԳՆ-ի պարզաբանումը. Factor.am Ի՞նչ է այս պահին ժողովուրդը պահանջում Ռոբերտ Քոչարյանից (video) Թուրքիայի դեմ խաղում դուրս կբերենք ամենաուժեղ կազմը․ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ինչո՞ւ ձեռք բերել թշնամի՝ ի դեմս Ռուսաստանի․ Թաթուլ Մանասերյան (video) ՔՊ-ում բոլորը բոլորի դեմ «դանոս» են գրում․ Փաշինյանը «կատաղել է» (video) ՇՀԿ-ին Ադրբեջանի անդամակցության արգելափակումը նախաձեռնել է ոչ միայն Հնդկաստանը, Ռուսաստանը նույնպես ակտիվորեն մասնակցել է այդ գործընթացին. ԱՊԱ #ՀԻՄԱ․ ՍԿԱՆԴԱԼ․ Իրանը խիստ պատժելու է Ալիևին․ Էրդողանից էլ ապտակ է ստացել․ վերլուծաբան (video) Քաղաքացիների 62 տոկոսը կարծում է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա քաղաքականությունից Թրամփը արհամարհում է․ «Զանգեզուրի միջանցքը» խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար․ Դմիտրի Սայմս (video) Այս համաձայնագրերին աջակցողները չպետք է մոռանան, որ դրանք կնքվում են Արցախի ամբողջական կորստի հաշվին․ Օսկանյան Աննան մոտ օրերս գնալու է Շուշի ու․․․ (video) «Եթե դեպքը լիներ որևէ ընդդիմադիր գործչի հետ, հիմա արդեն կալանավորել էին, իսկ քննչականն ու դատախազությունը անցել էին ամենօրյա ռեժիմով, անմեղության կանխավարկածի խախտումներով ֆոտոհաշվետվությունների»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ. Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am