Թուրքիայի դեմ խաղում դուրս կբերենք ամենաուժեղ կազմը․ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Դե լա Ֆուենտեն մեկնաբանել է Բուլղարիայի նկատմամբ 3:0 հաշվով տարած հաղթանակը 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղում։
«Ինչպես նշել է Միկել Օյարսաբալը, առաջին խաղակեսում մենք գերազանց հանդես եկանք՝ ապահովելով լավ արդյունք։ Երկրորդ խաղակեսում կենտրոնացանք մեր խաղը կատարելագործելու վրա։ Չնայած հանդիպումը բարդ էր, հաջորդ խաղը խոստանում է լինել ավելի հետաքրքիր։ Գոհ ենք յուրաքանչյուր խաղացողի ներդրումից։
Թուրքիայի դեմ խա՞ղը։ Այն ավելի բարձր մակարդակի և մեզ համար առավել պահանջկոտ հանդիպում է լինելու։ Ես մոտենում եմ յուրաքանչյուր խաղին առանձին՝ փորձելով հավասարակշռել թիմի ուժերը։ Կիրակի օրը Թուրքիայի դեմ խաղում ցանկանում եմ դաշտ դուրս բերել ամենաուժեղ կազմը։ Ֆուտբոլիստների առողջությունը առաջնային է, և ինքնաքննադատությունը մեզ համար շատ կարևոր է», — Դե լա Ֆուենտեի խոսքը մեջբերում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Թուրքիա – Իսպանիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։
Աղբյուրը`ArmSport.am