Քաղաքացիների 62 տոկոսը կարծում է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա քաղաքականությունից

Հանրության ճնշող մեծամասնությունը դժգոհ է Նիկոլ Փաշինյանի կառավարումից ու կարծում է, որ նա պետք է հեռանա քաղաքականությունից։
«Փաստինֆո»-ն յութուբյան իր ալիքում սոցհարցում էր նախաձեռնել՝ պարզելու մեր քաղաքացիների դիրքորոշումը Նիկոլ Փաշինյանի ու նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերաբերյալ։
Հարցմանը մասնակցել է շուրջ 5000 մարդ։ Արդյունքներն այսպիսին են՝ 62 տոկոսըկարծում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա քաղաքականությունից և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, 28 տոկոսը գտնում է, որ Փաշինյանը լավ ղեկավար է, 5 տոկոսը նշել է, որ ՔՊ-ին անհրաժեշտ են նոր առաջնորդներ, ևս 5 տոկոսը դժվարացել է պատասխանել։
Հարցվածները նաև մեկնաբանություններ են թողել։ Դրանցից մեկում նշվում է․ «ՔՊ-ն իր կազմով պետք է դատարանի առաջ պատասխան տա ու ընդմիշտ հեռանա»: Մյուս մեկնաբանողը գրել է․ «Ուր էլ գնան, պետք է պատասխան տան օրենքի առաջ։ Երբ օրենքները սկսեն գործել Հայաստանում, ամեն մեկը իր կատարած հանցավոր անգործության կամ ոճրագործության համար պատասխան կտա»:
Մեկ այլ օգտատեր էլ նշել է՝ «Պ-ն պետք է լուծարվի, իսկ դրա պաշտոնյա անդամները կանգնեն դատարանի առջև` նիկոլի գլխավորությամբ»։ Որոշները անգամ դժգոհել են հարցի՝ առաջարկված պատասխաններից եւ իր տարբերակը գրել. «Ինչի չեք դրել որ բոլոր ՔՊ պիտի իրենց ընտանիքներով հանդերձ գնան հարևան երկրներում ապրեն թե չէ բոլորը պիտի դատվեն։ Հարևան երկրներ Թուրքիայ և Ադրբեջան նկատի ունեմ»։
Այսպիսով, հարցման արդյունքներն ու արձագանքները ցույց են տալիս, որ ընտրություններին ընդառաջ հասարակության մեջ շարունակում են գերիշխել իշխանության նկատմամբ քննադատական տրամադրությունները։