Այս համաձայնագրերին աջակցողները չպետք է մոռանան, որ դրանք կնքվում են Արցախի ամբողջական կորստի հաշվին․ Օսկանյան

Օգոստոսի 8-ի ստորագրված և նախաստորագրված պայմանագրերը ողջունող և աջակցող հայ քաղաքական գործիչները, փորձագետներն ու վերլուծաբանները պնդում են, որ, չնայած դրանց թերություններին, այդ համաձայնագրերը Հայաստանին հնարավորություն են տալիս դուրս գալու մեկուսացումից ու փակելու հակամարտության էջը։ Սակայն ուշագրավ է, որ նրանք բոլորը՝ առանց բացառության, ապավինում են «չնայած թերություններին» ապահովագրական արտահայտությանը։ Իրականությունն այն է, որ այդ փաստաթղթերի թերությունները այնքան բազմաթիվ և հիմնարար են, որ կարող են գերակշռել Հայաստանի համար բոլոր հնարավոր դրական արդյունքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

 

 

«Ըստ այս լավատեսական ընթերցման՝ Հայաստանը ձեռք է բերում իր ներկա սահմանների ճանաչում, ուժի կիրառման բացառման վերաբերյալ հավաստիացումներ և տնտեսական առավելություններ՝ նոր ճանապարհների և երկաթուղային նախագծերի շնորհիվ։ Սակայն այս մեկնաբանությունը, թեև ցանկալի, շատ հեռու է հուսալիությունից։ Կան չորս հիմնական հարցեր, որոնք հաճախ անտեսվում են աջակիցների կողմից և որոնք արժանի են առանձնակի ուշադրության։

Առաջին՝ այս համաձայնագրերին աջակցողները չպետք է մոռանան, որ դրանք կնքվում են Արցախի ամբողջական կորստի հաշվին։ Պայմանագիրը օրինականացնում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան ու ավելի քան 120.000 հայերի հարկադիր տեղահանումը իրենց հայրենական հողերից։ Այս փաստաթղթերը իսկական արժեք կունենային Արցախի և Լաչինի գոյության՝ թեկուզ նրա քաղաքական կարգավիճակի ձևափոխված պայմաններում, որի լայն հնարավորությունը ուներ Փաշինյանը իր իշխանության առաջին տարիներին։ Արցախի չգոյության պայմաններում կարդալ այդ փաստաթղթերը և գոհունակություն հայտնել՝ մեղմ ասած, շատ դժվար է։

Երկրորդ՝ ինչպես էլ որ այն ներկայացվի, այսպես կոչված «ապաշրջափակման» նախագիծը Ադրբեջանին տալիս է ինքնիշխան իրավունք՝ օգտվելու Հայաստանի ամենաստրատեգիական տարածաշրջանով անցնող միջանցքից։ Աջակցողները պնդում են, թե նախագիծը հարգում է Հայաստանի ինքնիշխանությունը։ Գործնականում, սակայն, Հայաստանը ստիպված է եղել զիջել վերահսկողությունը տարանցման նկատմամբ այն պետությանը, որը բազմիցս սպառնացել է իր գոյությանը։ Ադրբեջանի համար սա փոխադարձ տնտեսական օգուտի մասին չէ, այլ իր վաղեմի պահանջի կատարումը միջանցքի վերաբերյալ՝ մի բան, որ խարխլում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը։

Երրորդ՝ խաղաղության պայմանագիրը ինքնին որևէ երաշխիք չի տալիս Հայաստանի ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության վերաբերյալ։ Տեքստը այդ հարցերը թողնում է ապագա սահմանազատմանը, որը դեռևս մնում է չլուծված և խոցելի Ադրբեջանի ճնշմանը։ Վաշինգտոնի համաձայնագրերում չկա ոչինչ, որ կկանխի Ադրբեջանի հետագա պահանջները Հայաստանի սահմանադրության, սահմանների կամ արտաքին քաղաքականության նկատմամբ։

Վերջապես, այս համաձայնագրերի աշխարհաքաղաքական հետևանքների շուրջ վերլուծությունների մեծ մասը հիմնված է հակասական ենթադրությունների վրա։ Ոմանք պնդում են, թե այս կարգավորումը շահավետ կլինի բոլորի՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համար, մինչդեռ մյուսները պնդում են, որ այն նպատակ ունի նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը, զսպել Իրանին կամ ուժեղացնել Թուրքիային։ Իրականությունն այն է, որ Հարավային Կովկասը և նրան շրջապատող տարածաշրջանը մշտապես փոփոխության մեջ են։ Ոչ ոք չի կարող վստահությամբ կանխատեսել, թե ինչպես կզարգանան տարածաշրջանային իրադարձությունները, հատկապես գերտերությունների մրցակցության պայմաններում։ Ասել, թե այս համաձայնագրերը երաշխավորում են կայունություն, նշանակում է անտեսել պատմությունը․ տարածաշրջանը բազմիցս ցույց է տվել, թե որքան արագ կարող են փլուզվել թվացյալ հաջողությունները։

Օգոստոսի 8-ի համաձայնագրերը խաղաղության ամուր հիմք չեն, այլ ավելի շուտ ստեղծված իրավիճակի ֆորմալիզացում, որը միանշանակ լեգիտիմացնում է հայկական կորուստները, անորոշ է թողում անվտանգային հարցերը և նույնիսկ խորացնում երկրի խոցելիությունը։ Դրանց ողջունելը՝ առանց այս չորս իրողությունների հետ առերեսվելու, նշանակում է շփոթել ձևականությունն ու արարողությունը բովանդակության հետ»,- գրել է նա։

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Курд Алиев, ты и твои марионетки ещё ответите за свои ошибки (video) Պուտինը պաշտոնից ազատել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպանին Միքայել Սրբազան, Նիկոլն արժանի չէ, որ իր հետ մարդկային լեզվով խոսեք (video) Սամվել Կարապետյան, Բագրատ և Միքայել սրբազաններ․․․ ո՞ւմ են համարում քաղաքացիները քաղբանտարկյալ․ Հարցում Ժաննայի հովհարն ու ազգային ինքնության հովհարային անջատումները․ Հայկ Դեմոյան «Աննան ու Փաշինյանը մտել էին Մեհրիբանի թևի տակ, որ փրկվեն, բայց․․․»․ հոգեբան (video) Զանգեզուրի միջանցքի համաձայնագիրը. ԱՄՆ-ի դիվանագիտական ​​հաղթանակը, Իրանի ռազմավարական պարտությունը. The Hill ԱՄՆ-ն կարող է Ուկրաինա-Ռուսաստան բուֆերային գոտու մոնիթորինգում առաջատար դեր ստանձնել. NBC News ԱՄՆ մաքսային և սահմանային պարեկային թիմն այցելե՞լ է Հայաստան․ ՀՀ ԱԳՆ-ի պարզաբանումը. Factor.am Ի՞նչ է այս պահին ժողովուրդը պահանջում Ռոբերտ Քոչարյանից (video) Թուրքիայի դեմ խաղում դուրս կբերենք ամենաուժեղ կազմը․ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ինչո՞ւ ձեռք բերել թշնամի՝ ի դեմս Ռուսաստանի․ Թաթուլ Մանասերյան (video) ՔՊ-ում բոլորը բոլորի դեմ «դանոս» են գրում․ Փաշինյանը «կատաղել է» (video) ՇՀԿ-ին Ադրբեջանի անդամակցության արգելափակումը նախաձեռնել է ոչ միայն Հնդկաստանը, Ռուսաստանը նույնպես ակտիվորեն մասնակցել է այդ գործընթացին. ԱՊԱ #ՀԻՄԱ․ ՍԿԱՆԴԱԼ․ Իրանը խիստ պատժելու է Ալիևին․ Էրդողանից էլ ապտակ է ստացել․ վերլուծաբան (video) Քաղաքացիների 62 տոկոսը կարծում է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա քաղաքականությունից Թրամփը արհամարհում է․ «Զանգեզուրի միջանցքը» խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար․ Դմիտրի Սայմս (video) Այս համաձայնագրերին աջակցողները չպետք է մոռանան, որ դրանք կնքվում են Արցախի ամբողջական կորստի հաշվին․ Օսկանյան Աննան մոտ օրերս գնալու է Շուշի ու․․․ (video) «Եթե դեպքը լիներ որևէ ընդդիմադիր գործչի հետ, հիմա արդեն կալանավորել էին, իսկ քննչականն ու դատախազությունը անցել էին ամենօրյա ռեժիմով, անմեղության կանխավարկածի խախտումներով ֆոտոհաշվետվությունների» Չինաստանը քննադատել է Թրամփի պահանջը ԵՄ-ին՝ ճնշում գործադրել Պեկինի վրա ՌԴ-ի հետ կապերի պատճառով Մոսկվայի կողմից 13 ՌԴ քաղաքացիների ազատ արձակումը որպես պայման ներկայացնելը սխալ է. Հաջիզադե Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթը դատարանում է Զելենսկին լսել է Ռուսաստանի ազդանշանները Ո՞վ թույլ չի տալիս հայկական բեռնատարներն անցնեն վրաց-ռուսական սահմանը․ ի՞նչ գումար են պահանջում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ. Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am