Զելենսկին լսել է Ռուսաստանի ազդանշանները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան լսել է Ռուսաստանի ազդանշանը Կիևի՝ Եվրամիությանը (ԵՄ) անդամակցության հնարավորության վերաբերյալ։ Նա այս մասին ասել է Ուժգորոդում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է Интерфакс-Украина-ն։
«Վերջապես մենք Ռուսաստանից ազդանշան ենք լսում, որ նրանք արդեն ընդունում են Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը»,- ասել է նա։
Զելենսկին նաև նշել է, որ այս ազդանշանը պետք է լսեն նաև «Եվրոպայում Ռուսաստանի մեծ ընկերները»։ Lenta.ru-ի հաղորդմամբ՝ նա, հավանաբար, նկատի ուներ Հունգարիան և Սլովակիան։ Ուկրաինայի նախագահը այսօր բանակցություններ է նախատեսել վերջինիս վարչապետի հետ։