Երևանում հողով բարձված բեռնատարը բախվել է բետոնե էլեկտրասյանը, ապա «Mercedes»-ին և «Volkswagen»-ին

Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։40-ի սահմաններում Գևորգ Վարդանյան փողոցում, թիվ 30 շենքի դիմաց, 35-ամյա Պետրոս Վ․-ն իր վարած հողով բարձված «Shacman» մակնիշի բեռնատարով բախվել է երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն, ապա հենապատին, ինչի հետևանքով վնասվել են «Range Rover» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաներ, իսկ բեռնատարը այնուհետև բախխվել է «Mercedes» մակնիշի և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաների։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվել է վարորդների ինքնությունը։