Իտալիայում Թուրքիայի երկու զինված քաղաքացի է ձերբակալվել

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտնել է, որ Վիտերբո քաղաքում տեղի ունեցած հատուկ գործողության ընթացքում Թուրքիայի երկու զինված քաղաքացի է ձերբակալվել, գրում է Ermenihaber.am-ը:
Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակում նախապատրաստելու մեջ, ինչի կապակցությամբ էլ Մելոնին ասել է․ «Արագ միջամտության շնորհիվ ապահովվել է տոնի անվտանգ անցկացումը»։
Ի դեպ, այդ տոնին մասնակցելու է նաև Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին։
Նշենք, որ «Մակկինա դի Սանտա Ռոզա»-ն հայտնի կրոնական երթ է, որն անցկացվում է Վիտերբո քաղաքում ամեն տարի սեպտեմբերի 3-ին։