Պուտինը Զելենսկուն հրավիրել է Մոսկվա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վոլոդիմիր Զելենսկուն հրավիրել է Մոսկվա բանակցությունների, այլ ոչ թե կապիտուլյացիան ընդունելու համար։ Հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РИА Новости-ն:
«Զելենսկուն հրավիրել են Մոսկվա՝ խոսելու, այլ ոչ թե կապիտուլյացիայի ենթարկելու», - ասել է պաշտոնյան: «Մենք կցանկանայինք մեր նպատակներին հասնել դիվանագիտական և խաղաղ միջոցներով, սակայն քանի դեռ չունենանք նման հնարավորություններ, կշարունակենք հատուկ ռազմական գործողությունը», - նշել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայում օտարերկրյա զինվորականների հնարավոր տեղակայումը չի մոտեցնի հակամարտության լուծումը։ «Չի կարելի երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը՝ խաթարելով Ռուսաստանի անվտանգությունը։ Մեր պատկերացմամբ՝ դա մեզ չի օգնի մոտենալ ուկրաինական հակամարտության կարգավորմանը»։