Կրետեի հայկական եկեղեցու բակում բացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում հայկական մշակույթին նվիրված ցուցահանդես

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ Կրետե կղզու Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու բակում բացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում հայկական նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությանը նվիրված ցուցահանդես։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։

Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, Սբ. Հովհաննես Կարապետ եկեղեցու տեսուչ Տ. Եզնիկ Արքեպիսկոպոս Պետրոսյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Ռումինիայի և Բուլղարիայի թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, հունական ուղղափառ եկեղեցու, Հունաստանի խորհրդարանի, Կրետե կղզու տեղական ինքնակառավարման մարմինների, լրատվամիջոցների, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Ցուցահանդեսի բացմանը դեսպան Տիգրան Մկրտչյանը հակիրճ ներկայացրել է ՄԹ-ում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Վահե Գաբրիելյանի կողմից նկարահանած լուսանկարների ցուցահանդեսի նախապատմությունը, որը 500-ից ավել լուսանկարներով և ընդարձակ նկարագրությամբ և բազմալեզու հրատարակմամբ լույս է տեսել Երևանում երկու հատորով ավելի վաղ, իսկ 2023 թվականին առաջին անգամ 50 ընտրված լուսանկարների ցուցահանդեսով ներկայացվել է Հունաստանում ՀՀ դեսպանության կողմից Աթենքում։

Դեսպանը նշել է, որ առաջիկա օրերին Կրետեի հայկական եկեղեցում սպասվում են մի շարք կարևոր միջոցառումներ, հատկապես Սուրբ Հովհաննես Մկրտչի սուրբ մասունքների զետեղումը։ Այցելուները հնարավորություն կունենան միաժամանակ ծանոթանալ նաև հայկական նյութական և ոչ նյութական մշակութային հարուստ և բացառիկ ժառանգությանը, ինչը հավելյալ խթան կհանդիսանա Հայաստանի նկատմամբ հետաքրքրության բարձրացման ուղղությամբ։

Ցուցահանդեսի պաշտոնական ներկայացմանը հաջորդել է հայկական ազգային տարազներով տիկնիկների ցուցահանդեսի բացումը և դրանց ներկայացումը Տ. Եզնիկ Արքեպիսկոպոս Պետրոսյանի կողմից։

դիտվել է 124 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ ՍԿԱՆԴԱԼ․ Իրանը խիստ պատժելու է Ալիևին․ Էրդողանից էլ ապտակ է ստացել․ վերլուծաբան (video) Թրամփը արհամարհում է․ «Զանգեզուրի միջանցքը» խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար․ Դմիտրի Սայմս (video) Աննան մոտ օրերս գնալու է Շուշի ու․․․ (video) Զելենսկին լսել է Ռուսաստանի ազդանշանները Ո՞վ թույլ չի տալիս հայկական բեռնատարներն անցնեն վրաց-ռուսական սահմանը․ ի՞նչ գումար են պահանջում (video) Նվազագույն սպառողական զամբյուղի թնջուկը. 24News Ինչպես է Վահագն Ալեքսանյանը «սվաղում» իրենց թիմակցի եղբոր թմրանյութներով սկանդալը (video) ՀՖՖ-ի ամրագրած տոմսերը բազմապատիկ թանկ գնով վաճառվել են սև շուկայում ԵԱՏՄ երկրները հնարավոր է Հայաստանին ԵԱՏՄ–ից հեռացնելու հարցը բարձրացնեն. Մհեր Ավետիսյան (video) Իսրայելի բանակը հարվածել է Գազայի հատվածում Համասի կողմից հարձակումների համար օգտագործվող շենքին Թրամփը հայտարարում է՝ Հնդկաստանն ու Ռուսաստանը հայտնվել են Չինաստանի ազդեցության գոտում ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Մարկովո գյուղը Դատավորի օգնականը պահանջել է 350.000 դրամ. քաղաքացիական գործով կայացված վճռով հայցը մերժվել է Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ «Ինչպես ընդդիմությունը խլի Փաշինյանի ձեռքից նախաձեռնությունը». Ֆիզիկայի ինստիտուտի նախկին տնօրեն (video) ՌԴ-ն Զելենսկուն Մոսկվա է հրավիրել զրուցելու, ոչ թե կապիտուլյացիայի. Պեսկով 2-րդ համարի ավտոբուսը բախվել է Peugeot-ին, ապա կոտրել եզրաքարերը և բախվել Chevrolet-ին ու Nissan-ին Ինչու՞ է ժողովուրդը նորից հիշել Գագիկ Ծառուկյանին․ հոգեբանի մեկնաբանությունը (video) Թորոսյան Արսենը որոշել էր փախչել Հայաստանից․․․ Տիգրան Չոբանյան (video) ՇՀԿ-ին Ադրբեջանի անդամակցության արգելափակումը նախաձեռնել է ոչ միայն Հնդկաստանը, այլև Ռուսաստանը Պուտինը Թրամփին ասել է՝ «դու մի՛ հատիր կարմիր գծերն, այլապես․․․»․ Հայկ Այվազյան (video) Պեսկովը Թրամփին անվանել է «բավական ցինիկ՝ բառի լավ իմաստով» Սամվել Կարապետյանի 17%-ոց վարկանիշն ու իր թիմը․ ի՞նչ է սպասվում․․․ (video) Սյուրպրիզ մրցակցին սպասվում է. պատրաստվել ենք. Եղիշե Մելիքյան (video) #ՀԻՄԱ․ GALLUP-ի թվերը նայեք․ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը հենց հիմա մի անելիք ունեն․ Նալչաջյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ. Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am