Պարեկին ծեծել են Խոյի համայնքապետի անչափահաս եղբորորդուն տուգանելու համար․ լրագրող

Պարեկին ծեծել են Խոյի համայնքապետի անչափահաս եղբորորդուն տուգանելու համար: Այդ մասին հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը․
«Երեկ գրել էի, որ Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Լյուդվիգ Յայլոյանի ընտանիքը հայտնվել է սկանդալի մեջ՝ պարեկային ծառայող Սմբատ Կնյազյանին ծեծի ենթարկելու համար:
Դեպքի վերաբերյալ հայտնի են դարձել նոր մանրամասներ: Պարզվում է պարեկին ծեծել են՝ Յայլոյանի եղբոր անչափահաս որդուն 50 հազար դրամ տուգանելու համար:
Բանն այն է, որ Սմբատը ամիսներ առաջ կանգնեցրել է ՔՊ-ական համայանքապետի եղբոր որդուն, արձանագրել, որ վարորդն անչափահաս է, չունի վարորդական վկայական, և տեղում արձանագրություն կազմել: Եվ քանի որ հորեղբայրը ՔՊ-ական համայնքապետ է, փոքրիկ Յայլոյանը սկսել է «կուռաժիշտ» լինել, «թե տենց մեկը չկա, որ ինձ տուգանի»:
Տևական ժամանակ անց, երբ պատահական հանդիպում են պարեկին, լեզվակռվի մեջ են մտնում, իսկ հետո այն վերածվում է ծեծկռտուքի:
Պատմում են՝ Յայլոյանի եղբայրը բռունցքով հարվածել է պարեկի մեքենային, կոտրել ապակին: Փաստացի ՔՊ-ական համայնքապետի ազգականներից 5 հոգի այս պահին ձերբակալված են, այդ թվում նրա եղբայրը:
Այսօր իշխանական և ոչ իշխանական լրատվամիջոցներին հարցազրույց տված Խոյի վարչական ղեկավարը առանց ամաչելու փորձել է մանիպուլացնել և կեղծել իրողությունները: Նա նաև ստել է՝ ասելով, որ ծեծկռտուքի պատճառը ներանձնային է:
Ենթադրաբար իշխանության ներկայացուցիչն իր ազգուտակով քրեական ենթամշակույթի հարող է, և այս երևույթը դրսևորվել է իրավապահ մարմնի ներկայացուցչին ծեծի ենթարկելով: Ի դեպ, փորձենք պարզել, թե Յայլոյանի 19-ամյա եղբորորդին ինչու այս պահին չի ծառայում ՀՀ զինված ուժերում:
Շարունակելի…»,- հայտնել է լրագրողը։