"Տարիների լռությունից հետո․ Արթուր Օսիկյանի սկզբունքայնությո՞ւն, թե քաղաքական վրիպում

Վերջին օրերին մամուլում տարածված տեղեկությունները վկայում են, որ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության։ Առաջին հայացքից սովորական իրավական գործընթացը, սակայն, ակամայից մեկնաբանվում է ավելի լայն համատեքստում․ արդյո՞ք Օսիկյանի նպատակը միայն նվազեցված միավորի հարցն է, թե՞ նա փորձում է օգտվել առիթից և վերադարձ կատարել հանրային դաշտ։
Դժվար է հավատալ, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյան նման աղմկոտ քայլի դիմեր բացառապես վարչական իրավախախտման պատճառով։ Նրա ծառայակիցները տարիների ընթացքում բազմիցս նշել են՝ Օսիկյանը հայտնի է եղել ոչ այնքան սկզբունքայնությամբ, որքան իրավիճակներին հարմարվելու իր մոտեցումներով։ Թե՛ որպես իրավաբան, թե՛ որպես սպա և թե՛ որպես անձնական արժանապատվությունը կարևորող մարդ, նա երբեք չի ընկալվել որպես անզիջում կամ սկզբունքային ծառայող։
Այդ պատճառով էլ նրա ներկայիս հայցադիմումը շատերի մոտ առաջացնում է հարցեր․ արդյո՞ք սա պարզապես դատական գործընթաց է, թե՞ նախապատրաստված փորձ՝ սեփական լռությունն ու մոռացված անունը կրկին հրապարակայնացնելու համար։
Հ.Գ. Արթուր Օսիկյան, արդյո՞ք չես մոռացել քո պաշտոնավարման տարիներին ստորագրած թիվ 2 ցուցումը։
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն։
04.09.2025 թ.