Ցանկացած խաղաղություն սին է, քանի դեռ կան գերիներ. Արմեն Գևորգյան

«Ցանկացած խաղաղություն սին է, քանի դեռ կան գերիներ: Իրական կայունությունը չի կարող կառուցվել գերիների տառապանքների վրա»։ Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը՝ այսօր հանդես գալով ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում:

Ստորև ներկայացվում է Արմեն Գևորգյանի խոսքն ամբողջությամբ.

«Մտահոգիչ հաղորդումներ են ստացվում այն մասին, որ Բաքվում պահվող հայ գերիները ծանր հոգեվիճակում են և նույնիսկ ինքնասպանության փորձեր են կատարել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի այցելությունների ընդհատումից հետո, մարդասիրական գործողություն, որն այժմ դադարեցված է։

Գրեթե երկու ամիս է՝ գերիները լիակատար մեկուսացման մեջ են, և ոչ մի անկախ միջազգային կազմակերպություն նրանց չի այցելել։ Նրանց կալանքի, առողջական կամ հոգեբանական վիճակի մասին տեղեկություններ չկան։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վերջին անգամ հայ գերիներին այցելել են հունիսին։ Այս միջազգային կազմակերպությունը Բաքվում իր գործունեությունը վերջնականապես դադարեցրել է Ադրբեջանի իշխանությունների պահանջով։

Չնայած 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի հռչակագրին՝ կարող եմ նշել, որ գերիների ազատ արձակման հարցում առաջընթաց չի արձանագրվել։

Ինչպես Համասը պատանդներ է պահում բանակցություններում ազդեցության լծակներ ունենալու համար, այնպես էլ Իլհամ Ալիևը հայ գերիներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին բանակցային գործընթացում օգտագործում է որպես քաղաքական խաղաքարեր։ Նրանք գերիներ չեն, այլ քաղաքական մանիպուլյացիայի կենդանի գործիքներ։ Ակնհայտ է, որ ցանկացած խաղաղություն սին է, քանի դեռ կան գերիներ, և որ իրական կայունությունը չի կարող կառուցվել գերիների տառապանքների վրա։ Ժամանակն է, որ այս կազմակերպությունը՝

Պահանջի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և չեզոք երրորդ կողմի հյուպատոսական կամ մարդասիրական կազմակերպությունների անհապաղ և անարգել մուտքը Բաքվում գտնվող բանտարկյալների մոտ։
Պահանջի բոլոր բանտարկյալների ազատ արձակումը։
Ձեռնարկի այս չարաշահումներում ներգրավված Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ հասցեական պատժամիջոցներ կիրառելու քայլեր և աջակցի միջազգային հետաքննություններին»։

դիտվել է 156 անգամ
Լրահոս
ՀՖՖ-ն ֆուտբոլը զարգացնելու մասին մտածելու փոխարեն սև շուկայում միլիոններ է խփում Թուրքիան հերքում է Իսրայելի արմատական ​​նախարարի դեմ մահափորձին իր մասնակցությունը Ջավախքում ձերբակալվել են քաղաքացիներ «հանցավոր աշխարհի հետ կապ ունենալու» մեղադրանքով Ֆուտբոլային հանդիպման ֆեյք տոմսեր են վաճառել «Արցախը չի լուծարվել. նպատակ ունեն Արցախի անկումը բարդել Արցախի իշխանության վրա». փաստաբան Նիկոլը շարունակում է Հայաստանը մոտեցնել վիլայեթացման․ Շարմազանով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի` աշխարհի չեմպիոն դառնալու ապագան մեզ խոստացած Փաշինյանի դատարկությունը «Ոնց Նիկոլը երկիր է կառավարում, էդպես էլ Հայաստանի հավաքականը ֆուտբոլ է խաղում»․ Միհրան Հակոբյան Ռոնալդուն գրառում է կատարել Հայաստանի դեմ խաղից հետո Ես պաշտպանության ձև էի ասել, իրենք ճիշտ կատարում էին, բայց մրցակիցն ուժեղ էր․ Մելիքյան Մինչև Երևանում ծխելը չթարգեք ու աղբամաններն էլ չվերացնեք՝ ֆուտբոլ խաղալ չի ստացվելու... Ռոբերտո Մարտինեսի հետխաղային մեկնաբանությունները Փողոցը չթույլատրված տեղով անցնող քաղաքացու կյանքը փրկել չի հաջողվել Պորտուգալիայի հավաքականը ցույց տվեց՝ չի կարող լինել խաղաղություն, առանց անվտանգության․ Աշոտյան Ալի Լարիջանին բանակցություններ է վարել Հնդկաստանի վարչապետի խորհրդականի հետ Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հայաստան - Պորտուգալիա․ Կանսելուն հաշիվը դարձրեց 3:0 Իսրայելը Գազայի ողջ բնակչությանը սովի է մատնել. Հորդանանի թագուհի Կրիշտիանու Ռոնալդուն խփեց 2-րդ գոլը Հայաստան - Պորտուգալիա․ Ֆելիշը բացեց հանդիպման հաշիվը Ուզում եմ հստակեցնել, որ ես ոչ մեկին չեմ հարվածել. Գատուզո Արարատում 28-ամյա կին վարորդը «BMW»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Ֆուտբոլային հանդիպման ֆեյք տոմսեր են վաճառել Նիկոլին ու քպ-ականներին հորդորում եմ, որպեսզի Ճապոնիայով ու Տոկիոյով հիանալուց առաջ կարդան ու ծանոթանան ճապոնական բուշիդոյի դրույթների հետ. Արմեն Հովասափյան Հրապարակվել են Հայաստանի և Պոտուգալիայի հավաքականների մեկնարկային կազմերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ. Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am