Կա՛մ Նիկոլ Փաշինյանը «քցել» է Զեյնալյանին, կամ Ավանեսյանը՝ Փաշինյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնը դեռ համալրված չէ, թեեւ դեռ ապրիլի 17-ին ԱԺ մանդատը Նիկոլ Փաշինյանի հորդորով վայր դրած Նարեկ Զեյնալյանը նշանակվեց ԲԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Նախօրեին էլ պետք է մրցույթ կայանար տնօրենի թափուր տեղի համար, սակայն չկայացավ, ինչը բուռն քննարկումների առիթ է դարձել իշխող թիմում։

Տնօրենի պաշտոնի համար պայքարում էին ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ԱԺ նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը եւ Հոգեկան առողջության կենտրոնի նախկին ղեկավար, սկանդալով այդ պաշտոնից հեռացած Նարեկ Վանեսյանը, որն այժմ զբաղեցնում է Ֆուտբոլի ֆեդերացիայի բժշկական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։ Երկուսն էլ մրցույթի գրավոր փուլում 100 միավոր են հավաքել, բայց երկուսին էլ մրցութային հանձնաժողովը կտրել է բանավոր քննությունից: Հայտարարվել է, որ նրանք չեն հաղթահարել անցողիկ 90 միավորը։ 

Մեզ ասացին, որ հանձնաժողովը ձեւավորվում է մրցույթից մեկ կամ երկու օր առաջ, այնտեղ հիմնականում նախարարության պաշտոնյաներ են՝ նախարարի տեղակալներ, բաժնի պետեր, երբեմն՝ այլ ԲԿ-ների տնօրեններ: Կոնկրետ ՍԳԼԿ-ի մրցութային հանձնաժողովը ղեկավարել է անձամբ նախարար Անահիտ Ավանեսյանը, որը Նարեկ Զեյնալյանի հետ վաղեմի թշնամություն ունի` դեռ այն ժամանակներից, երբ Զեյնալյանը խորհրդարանում առողջապահության հանձնաժողովն էր գլխավորում եւ ընդդիմադիրներից թունդ քննադատում էր նախարարության ներկայացրած բոլոր նախագծերը, քանի որ, ասում էին՝ հավակնում էր նախարարի պաշտոնին եւ հույս ուներ, որ այդպիսով կհասներ դրան։ Սակայն անցած դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը` զայրույթի նոպայի ժամանակ, մի sms էլ Զեյնալյանին ուղարկեց` մանդատը վայր դնելու «հորդորով»: Եթե Հովիկ Աղազարյանը հրաժարվեց այդ «հորդորը» կատարելուց, Զեյնալյանը գլուխը կախ կատարեց` այն հույսով, որ իր հնազանդությունը կգնահատվի: Եվ իրոք` կարճ ժամանակ անց նա նշանակվեց ԲԿ տնօրենի ԺՊ, եւ թվում էր` ոչինչ չի խանգարում նրա նշանակմանը, բայց, ինչպես տեսնում ենք, իրադարձություններն այլ ընթացք ստացան: ՔՊ-ում բոլորը գիտեն, որ նա ՍԳԼ-ի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել բացառապես մեկ մարդու՝ Փաշինյանի որոշման արդյունքում, այդպիսով Փաշինյանը ցույց է տվել, որ գնահատում է իրեն հնազանդ կուսակցականներին, եւ Նարեկ Զեյնալյանն ամիսներ անց պաշտոն կստանա, իսկ իրեն մերժող Աղազարյանը կքարկոծվի ու դեռ շատ կտուժի։ Բայց, ինչպես տեսնում ենք, հակառակը եղավ` Աղազարյանը չտուժեց, իսկ Զեյնալյանին շարունակում են պատժել:

Իշխող թիմում Անահիտ Ավանեսյանի պահվածքն անհավատալի են որակում, կարծում են՝ կա՛մ Նարեկ Զեյնալյանին «քցել» է Փաշինյանը, որն իր վերաբերմունքն ինչ-ինչ պատճառներով փոխել է այս ընթացքում եւ մտքափոխ եղել, կա՛մ էլ Անահիտ Ավանեսյանը թռել է վարչապետի գլխից եւ ինքնակամ որոշումներ ընդունել՝ արհամարհելով Փաշինյանի կամքը։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը չի ուզում վերջնականապես հեղինակազրկվել եւ իր անձից ահ ու սարսափի մթնոլորտը պահպանել, պետք է առաջիկայում Ավանեսյանին խիստ պատժի եւ Զեյնալյանին շուտափույթ «հաղթեցնի» մրցույթում։

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 109 անգամ
Լրահոս
Թմրանյութի սկանդալ․ Փաշինյանը «խուրդելու է» իր թիմակիցներին, որ․․․ Հենրիխ Դանիելյան (video) Խայտառակություն․ Ստեփան Սամվելյանին չե՛ն տրամադրել ամենակարևոր դեղերը․ Փոստանջյանի ահազանգը (video) «Փաշինյա՛ն, երկար չե՛ս ձգելու․ Միքայել Սրբազանն իր պատասխանը քեզ տվել է»․ Մանուել Մանուկյան (video) Ծնողնե՛ր, հենց հիմա Ժաննա Անդրեասյան բերած դասագրքերի հետ ասեմ՝ ինչպես վարվեք․ մանկավարժ (video) «Աննա Հակոբյանն այդ հարցում բացառիկ է․ անգամ ՔՊ-ում են ատում նրան» (video) ՀՐԱՏԱՊ․ «Խոզանոց, շնանոց»․ Միքայել Սրբազանին ավելի սարսափելի պայմաններում են պահում (video) Փաշինյանի նկատմամբ սարսափելի զզվանք են տածում, ատում են նրան․ արջուտցի Անդրանիկ Սողոմոնյան (video) Окончание СВО: договоримся или пойдет до конца — на что намекнул Путин (video) Սկանդալ․ ինչ որ մարդիկ վրացի սահմանապահ են ներկայանում ու թույլ չեն տալիս՝ մեր բեռնատարներն անցնեն (video) Անահիտ Ավանեսյա՛ն, ես ամեն ինչ ստանալու եմ ձեզանից․ ձեզանով արդեն զբաղվում են․ Զարուհի Փոստանջյան (video) Նիկո՛լ, չես մարսելու Միքայել Սրբազանին «խոզանոցում» պահելը. Ալբերտ Բազեյան (video) Հիմա ուշադիր լսե՛ք՝ խոշտանգումների այս սարսափելի դեպքերը․ Թագուհի Թովմասյան (video) Ադրբեջանում առ այսօր շարունակվում են ապօրինաբար պահվել Արցախի պետական այրեր և ռազմագերիներ․ Վեհափառ Պորտուգալիայի ընտրանին ևս մեկ կորուստ ունի #ՀԻՄԱ․ Ուշադիր լսե՛ք․Ալիևը, երբ պատերազմ սկսի Հայաստանի դեմ՝ մի բան է անելու Թրամփը․Հարութ Սասունյան (video) Նիկոլականներ, դե մի հատ շնորհակալություն հայտնեք Զախարովային Քո «ճիշտ» ճանապարհով գնում ենք գրողի ծոցը․․․ Լարված իրավիճակ Երևանի փողոցներում․ «Առած ապրանք ա, մի՛տարեք» (video) Երբ է Երևան ժամանելու Ռոնալուն Жесткий ответ Путина на несуразные заявления из Баку (video) «Փյուր լենդ» ՍՊԸ–ն դադարեցնում է գործունեությունը «Իմ ապրանքն ա, խի՞ ես վերցնում», «քոնը չի», «հայ ազգի գլխին էս ինչե՞ր եք անում»․ լարված իրավիճակ (video) Այս անունները լա՛վ հիշեք․ բոլորդ պատասխան եք տալու, ձեր հետևից գալու են․ Փոստանջյան (video) Նարեկ Մկրտչյանը եղբոր ձերբակալման մասին Մխիթարյանը ընդգրկվել է հայտացուցակում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ. Սարգսյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am