Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ազգականը՝ հորեղբոր որդին` Արթուր Պապիկյանը, նշանակվել է Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոնի տնօրեն։
Պապիկյանը, մինչ ՏԻՄ ընտրությունները, Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանի խորհրդական էր։ Նա նաև 2021–2023 թվականներին զբաղեցրել է քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը՝ Քաղաքացիական պայմանագրի և «Բալասանյան դաշինքի» միջև համագործակցության ընթացքում։
Նշենք, որ վերջին ՏԻՄ ընտրությունների ժամանակ Արթուր Պապիկյանը ընդգրկվել էր «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակում, սակայն վերջին հորիզոնականում էր, քանի որ ցանկություն չուներ ավագանու անդամ դառնալու։
Բացի այդ, մեր տեղեկություններով՝ Պապիկյանը քաղաքապետարանում գտնվելով և աշխատելով՝ շրջապատին ասել էր, որ այդ միջավայրը իրենը չէ, և ինքը չի ցանկանում շարունակել այնտեղ աշխատել։
Նշենք, որ Արթուր Պապիկյանը նախկինում երկար տարիներ ծառայել է Գյումրիի ռազմական ավիացիայում՝ 2002-ից մինչև 2021 թվականը։
Հիշեցնենք, որ Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի կենտրոնի տնօրենի պաշտոնը մինչ այս զբաղեցնում էր Սարիկ Մինասյանը, որին վերջերս 2024 թվականի դեկտեմբերից ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն կարգեցին, քանի որ ընտրություններից հետո չհաջողվեց կրկին քաղաքապետի պաշտոնը զբաղեցնել։
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ. Սարգսյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը