ՔԿ-ն՝ Նարեկ Մկրտչյանի եղբոր ձերբակալության մասին․ նոր մանրամասներ

ՔՊ-ական նախկին նախարար, այժմ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր՝ Մկրտիչ Մկրտչյանի ձերբակալության վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Քրեական վարույթը նախաձեռնվել է երեք հոդվածով, այդ թվում՝ ապօրինի զենքի և թմրանյութերի շրջանառության վերաբերյալ։

«Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ գիշերը Փարաքարում բերման է ենթարկվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը՝ թմրանյութի կասկածանքով։ Ըստ լմամուլում շրջանառված տեղեկությունների՝ պարեկները կանգնեցրել են Mazzerati 01 WM 808 մեքենան,որի ղեկին եղել է Մկրտիչ Մկրտչյանը, վերջինս տղամարդու պայուսակը տվել է կողքի նստողին, որն անմիջապես իջել է դու դիմել փախուստի։ Նշվում է, որ պարեկները նրան հետապնդել են, իսկ նա ճանապարհին ձեռքի պայուսակը շպրտել է։ Նարեկ Մկրտչյանի եղբորկ տեղում խուզարկել են ու տեղափոխել բաժին։

ՆԳՆ-ից մեզ հետ զրույցում հաստատել էին դեսպանի եղբոր ձերբակալությունը՝ նշելով, որ սեպտեմբերի 3-ին Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի ծառայողները Փարաքար համայնքի Երևանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են տրանսպորտային միջոց։ Այդ պահին ուղևորը դուրս է եկել մեքենայից և դիմել փախուստի՝ ճանապարհին նետելով իր մոտ եղած իրերը՝ ատրճանակ և փոշենման զանգված։
«Մեքենայի վարորդը նույն պահին ձերբակալվել է և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ արգելված որևէ իր չի հայտնաբերվել։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Ձեռնարկվում են միջոցառումներ փախուստի դիմած անձին հայտնաբերելու ուղղությամբ»,- նշեցին ՆԳՆ-ից՝ հավելելով, որ կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Այստեղից հետեւում է, որ ատրճանական ու թմրանյութը գտնվել է պայուսակի մեջ, որը փախուստի դիմած անձը նետել է, իսկ պայուսակի պատկանելիության մասին տեղեկությունները հակասական են. ըստ մամուլի այն պատկանում է դեսպանի եղբորը, իսկ պաշտոնական մարմինները նրան «մաքուր» են ներկայացնում։

Բարձրացված աղմուկից հետո արձագանքեց նաև ՔԿ-ն, որտեղից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), 393-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի)։

«Մեկ անձ ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն»,- նշեցին ՔԿ-ից։

դիտվել է 380 անգամ
Լրահոս
Առաջիկա օրերին կզանգահարեմ Զելենսկուն և Պուտինին. Եթե դժգոհ մնանք, հետևանքներ կլինեն․ Թրամփ Համացանցում նկատված խնդիրները կրել են տարածաշրջանային բնույթ. խնդրին բախվել է ավելի քան 50 երկիր ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Զապորոժիեի Նովոսյոլովկա բնակավայրը ՀԱՄԱՍ-ը համաձայնագրի շրջանակներում պատանդներին վերադարձնելու պատրաստակամություն է հայտնել Լիսաբոնում տրամվայի վթարի հետևանքով կա 17 զոհ Չզարմանաք․ գիտե՞ք՝ ինչ զգացի, երբ տեսա Աննայի ու Մեհրիբանի լուսանկարը․ արցախցի (video) Ի գիտություն սույն անգրագետի՝ Նիկոլն ու որևէ նիկոլական չի կարող Նիկոլին համարել ժողովրդի կողմից ընտրված... Թուրքիան հումանիտար օգնություն է ուղարկել Աֆղանստան Դանակահարություն՝ Կոտայքի մարզում․ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 28-ամյա քաղաքացի Վիրավոր տղերքի փողը «լափող» Նարեկ Մկրտչյանի եղբոր թմրանյութներով սկանդալը․ պատերազմի մասնակից (video) #ՀԻՄԱ․ «Ասե՛մ՝ Նիկոլ ու Աննա՛, դուք Բաքվում անգամ չե՛ք վայելելու միմյանց․»․ Զարուհի Փոստանջյան (video) Չախոյանը սկանդալային փաստեր է ներկայացնում․ թալան՝ Ցեղասպանության հուշահամալիրի նորոգման անվան տակ (video) ՔՊ-ականը՝ իր թիմակցի թմրանյութի սկանդալի մեջ հայտնված եղբոր մասին (video) «Ձենդ կտրի՛․․․»․ լեզվակռիվ՝ ՔՊ-ականի ու Թագուհի Թովմասյանի միջև (video) ՔԿ-ն՝ Նարեկ Մկրտչյանի եղբոր ձերբակալության մասին․ նոր մանրամասներ Google-ում և Youtube-ում համատարած խափանումներ են Եվրոպայի խորհուրդը կաջակցի Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության ճանապարհին․ գլխավոր քարտուղար ՌԴ-ն հուսով է, որ Ադրբեջանում ձերբակալված քաղաքացիները շուտով կվերադառնան. Օվերչուկ #ՀԻՄԱ․ «Թքե՛մ ես ձեր արածի վրա․ ինչի՞ եք ապրում»․ պատերազմի մասնակիցը պոռթկաց (video) Նարեկ Մկրտչյանի եղբայրը ձերբակալվել է, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ավտովթար՝ Երևանում. Արցախի պողոտայում բախվել են 2 «Mercedes»-ն ու «Opel»-ը. կա վիրավոր Փրկել են «Մարտ առանց կանոնների» սպորտաձևի չեմպիոնի կյանքը Էս ծակ Կոնֆուցիոսին ո՞նց բացատրենք, սկզբից պարզում են ճիշտ ճանապարհը ո՞րն է` նոր գնում. Զուրաբյան Նախկին ՀՀԿ–ական Վահրամ Խաչատրյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ Միշտ հարցական դեմքով պարեկային պետը` Արթուր Խուդինյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ. Սարգսյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am