Հայաստանի տարածքով ոչ մի միջանցք չի լինելու․ Իրանի դեսպան

Հայաստանի տարածքով ոչ մի միջանցք չի լինելու: Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Ո՛չ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթում, ո՛չ էլ Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրում «միջանցքի» մասին չի խոսվում։ Խոսքը միայն տրանսպորտային ուղիների բացման մասին է, մինչդեռ հայկական կողմը պահպանում է դրանց նկատմամբ լիակատար վերահսկողությունը՝ ներառյալ անձնագրային, մաքսային և անվտանգության հարցերը»,- ասել է դեսպանը։
Սոբհանին նաև հերքել է «99 տարով ԱՄն-ի վարձակալության» մասին լուրերը՝ հայտարարելով, որ նախագիծն իրականացվում է բացառապես Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում: Նա նշել է, որ հինգ սկզբունքները՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, դատական իրավասության նկատմամբ հարգանք, փոխադարձություն ու սահմանների անփոփոխություն, ամբողջությամբ հաշվի են առնվել: