ՀՀ իշխանությունները պարտավոր են հրատապ միջոցներ ձեռնարկել հայ գերիների լրացուցիչ պաշտպանության համար

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է․

«ՀՀ իշխանությունները պարտավոր են հրատապ միջոցներ ձեռնարկել հայ գերիների լրացուցիչ պաշտպանության համար՝ Ադրբեջանից Կարմիր խաչի արտաքսման պայմաններում.

Հունիսից Կարմիր խաչը չի այցելել Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդներին (գերիներին), իսկ այսօր Կարմիր խաչը պաշտոնապես փակեց իր գրասենյակը Ադրբեջանում:

Սա նշանակում է, որ հունիսից այլևս ոչ մի միջազգային մարմին որևէ շփում չունի հայ գերիների հետ, ինչն էլ ավելի է մեծացնում խոշտանգումների ու նույնիսկ սպանությունների ռիսկերը:

Այս պայմաններում խիստ տարակուսելի ու դատապարտելի է, որ ՀՀ իշխանությունները ոչ մի արդյունավետ գործողություն չեն կատարում հայ պատանդների ոչ միայն ազատ արձակման ու իրավական պաշտպանության, այլև՝ ֆիզիկական անվտանգության ապահովման համար: Իրավապաշտպան կազմակերպություններով ու գործիչներով դեռևս մարտին ենք ահազանգել սրա մասին՝ գրավոր հստակ առաջարկ անելով ՀՀ ԱԳՆ-ին՝ դիմելու չեզոք երկրի (օրինակ՝ Շվեյցարիային)՝ նրանց հյուպատոսական ծառայություններից օգտվելու նպատակով: Ավելին, մենք նամակ ենք ուղարկել նաև Շվեյցարիայի ԱԳՆ, որի բարձրաստիճան ներկայացուցիչն անձամբ ինձ գրավոր կերպով պատասխանել է, որ իրենք պատրաստակամ են նման հումանիտար առաքելություն իրականացնել, սակայն դրա համար անհրաժեշտ է պետության դիմումը:

Եվ ցավն այն է, որ այս վեց ամսվա ընթացքում ՀՀ ԱԳՆ-ն չի դիմել Շվեյցարիային՝ խնդրելու հյուպատոսական ծառայություններ մատուցել Ադրբեջանում ազատազրկված ՀՀ քաղաքացիներին: Չե՞ք ուզում Շվեյցարիային, դիմե՛ք ԱՄՆ-ին, ում քավորությամբ ստորագրել եք ադրբեջանական փաստաթղթերը՝ առանց պատանդների վերաբերյալ որևէ գրավոր կամ նույնիսկ բանավոր պահանջի կամ նույնիսկ խնդրանքի:

Հետո ասում են, թե իբր բոլոր ջանքերը գործադրում են, բոլոր հանդիպումներում բարձրացնում են գերիների ազատ արձակման հարցը, բայց չեն էլ ուզում ապահովել մի պարզ ու անշառ հյուպատոսական հասանելիություն ու միջազգային մուտք մեր պատանդառված հայրենակիցների համար: Կարո՞ղ է դա էլ է լարվածություն ստեղծում մեր «սիրելի» հարևանի հետ ու սպառնալիք ներկայացնում ՀՀ ազգային անվտանգությանը…»։

դիտվել է 105 անգամ
Լրահոս
ՀԱՄԱՍ-ը համաձայնագրի շրջանակներում պատանդներին վերադարձնելու պատրաստակամություն է հայտնել Լիսաբոնում տրամվայի վթարի հետևանքով կա 17 զոհ Չզարմանաք․ գիտե՞ք՝ ինչ զգացի, երբ տեսա Աննայի ու Մեհրիբանի լուսանկարը․ արցախցի (video) Ի գիտություն սույն անգրագետի՝ Նիկոլն ու որևէ նիկոլական չի կարող Նիկոլին համարել ժողովրդի կողմից ընտրված... Թուրքիան հումանիտար օգնություն է ուղարկել Աֆղանստան Դանակահարություն՝ Կոտայքի մարզում․ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 28-ամյա քաղաքացի Վիրավոր տղերքի փողը «լափող» Նարեկ Մկրտչյանի եղբոր թմրանյութներով սկանդալը․ պատերազմի մասնակից (video) #ՀԻՄԱ․ «Ասե՛մ՝ Նիկոլ ու Աննա՛, դուք Բաքվում անգամ չե՛ք վայելելու միմյանց․»․ Զարուհի Փոստանջյան (video) Չախոյանը սկանդալային փաստեր է ներկայացնում․ թալան՝ Ցեղասպանության հուշահամալիրի նորոգման անվան տակ (video) ՔՊ-ականը՝ իր թիմակցի թմրանյութի սկանդալի մեջ հայտնված եղբոր մասին (video) «Ձենդ կտրի՛․․․»․ լեզվակռիվ՝ ՔՊ-ականի ու Թագուհի Թովմասյանի միջև (video) ՔԿ-ն՝ Նարեկ Մկրտչյանի եղբոր ձերբակալության մասին․ նոր մանրամասներ Google-ում և Youtube-ում համատարած խափանումներ են Եվրոպայի խորհուրդը կաջակցի Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության ճանապարհին․ գլխավոր քարտուղար ՌԴ-ն հուսով է, որ Ադրբեջանում ձերբակալված քաղաքացիները շուտով կվերադառնան. Օվերչուկ #ՀԻՄԱ․ «Թքե՛մ ես ձեր արածի վրա․ ինչի՞ եք ապրում»․ պատերազմի մասնակիցը պոռթկաց (video) Նարեկ Մկրտչյանի եղբայրը ձերբակալվել է, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ավտովթար՝ Երևանում. Արցախի պողոտայում բախվել են 2 «Mercedes»-ն ու «Opel»-ը. կա վիրավոր Փրկել են «Մարտ առանց կանոնների» սպորտաձևի չեմպիոնի կյանքը Էս ծակ Կոնֆուցիոսին ո՞նց բացատրենք, սկզբից պարզում են ճիշտ ճանապարհը ո՞րն է` նոր գնում. Զուրաբյան Նախկին ՀՀԿ–ական Վահրամ Խաչատրյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ Միշտ հարցական դեմքով պարեկային պետը` Արթուր Խուդինյանը Ինչ-որ բան տեղի կունենա, բայց նրանք դեռ պատրաստ չեն․ Թրամփը՝ Պուտին-Զելենսկի հանդիպման մասին Ռուսաստանի և Հայաստանի առևտուրը զգալիորեն կրճատվել է․ Օվերչուկ Կիևը հրաժարվում է Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպումից
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ. Սարգսյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am