Ասում էին` հայրս փտելու է բանտում. Տաթևի կալանավորված համայնքապետի դուստրը ահազանգում է

Տաթեւ համայնքի կալանավորված ղեկավար Գոռ Մինասյանի դուստրը բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին եւ իրավապահ կառույցների ղեկավարներին։

«Այսօր գիշերվա 4:30 էր։ Արթնացել եմ տղամարդկանց բարձր ձայներից, մինչև բացել եմ աչքերս, գլխավերևումս տեսել եմ 4 տղամարդկանց, բարձր ձայներից արթնացել են նաև ինձնից փոքր քույրերս և 3 տարեկան եղբայրս։ Սկսել են տակնուվրա անել սենյակը, գնացել կողքի սենյակ, դուրս եմ եկել հյուրասենյակ, որտեղ ևս 3 տղամարդիկ քաշքշում էին պապիկիս, ով հիմա տառապում է մահացու հիվանդության ցավերից և ով հիմա իմ խնամակալն է։ Տուն ներխուժած տղամարդիկ չեն ներկայացրել տան խուզարկման որևէ փաստաթուղթ, ներկայացել են որպես ինչ-որ 6-րդ վարչության ներկայացուցիչներ։ Հայհոյախառն խոսակցություններից ու բարձր ձայներից վախեցած քույրերիս ու եղբորս մինչև հիմա չեմ կարողանում հանգստացնել։ Ասում էին, որ ամեն ինչ խլելու են մեզանից, որ հայրս փտելու է բանտում:

Հայրս արդեն 78 օր է, ինչ գտնվում է անազատության մեջ՝ ապօրինի։ Ես 78 օր է մտածում եմ, թե ինչու եմ ծնվել մի երկրում, որտեղ արդարություն, արդարադատություն չկա։

Բժիշկս ասում է, որ անհապաղ պետք է վիրահատվեմ, 2 տարվա ընթացքում թվով 3-րդ անգամ։ Լինում են օրեր, երբ ոտքերս չափից դուրս թուլանում են, քայլելը դառնում է ցավոտ բեռ ինձ համար։ Բայց ես հրաժարվել եմ վիրահատությունից, հրաժարվելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ հայրս կողքիս չէ, որովհետև ինձ պետք չէ քայլել միայնակ, առանց հորս։ Հիմա միգուցե մտածեք, որ խաղում եմ կյանքիս հետ, վտանգի տակ դնում, բայց իմ կյանքն ու ապրելու իմաստը հայրս է….Հորս ապօրինի կալանավորելուց հետո, մենք մնացել ենք միայնակ, բոլորը փորձում են ամեն կերպ մեր կյանքը վերածել քաոսի, և ասեմ, որ նրանց մոտ ստացվում է. Ինձ, քույրերիս ու եղբորս միշտ ինչ-որ սև մեքենա է հետապնդում, որը ես ֆիքսել եմ տարբեր օրերի։

Հորս գործով վերջին դատական լսման ժամանակ հասկացել եմ, որ մենք միայնակ ենք, դատարանը, որ պետք էր պաշտպաներ արդարին՝ հորս, ակնհայտ անարդար որոշումներ էր կայացնում։

Ես այլ ելք չունեմ, դիմում եմ իմ այս գրածը կարդացող յուրաքանչյուրիդ, օգնե’ք ինձ, որպեսզի մեր երկրի Վարչապետը, Գլխավոր Դատախազը, Արդարադատության նախարարը և բոլոր այն մարդիկ, ովքեր մտածում են , որ մեր երկիրը դարձնեն ավելի արդար, ավելի ապահով, ավելի լավը, կարդան իմ գրածը ու ինձ վերադարձնեն հորս և ապահովեն, որ ես, քույրերս ու եղբայրս առանց վախի, առանց սթրեսի ապրենք մեր մանկությունը….»։

դիտվել է 232 անգամ
Լրահոս
ՀԱՄԱՍ-ը համաձայնագրի շրջանակներում պատանդներին վերադարձնելու պատրաստակամություն է հայտնել Լիսաբոնում տրամվայի վթարի հետևանքով կա 17 զոհ Չզարմանաք․ գիտե՞ք՝ ինչ զգացի, երբ տեսա Աննայի ու Մեհրիբանի լուսանկարը․ արցախցի (video) Ի գիտություն սույն անգրագետի՝ Նիկոլն ու որևէ նիկոլական չի կարող Նիկոլին համարել ժողովրդի կողմից ընտրված... Թուրքիան հումանիտար օգնություն է ուղարկել Աֆղանստան Դանակահարություն՝ Կոտայքի մարզում․ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 28-ամյա քաղաքացի Վիրավոր տղերքի փողը «լափող» Նարեկ Մկրտչյանի եղբոր թմրանյութներով սկանդալը․ պատերազմի մասնակից (video) #ՀԻՄԱ․ «Ասե՛մ՝ Նիկոլ ու Աննա՛, դուք Բաքվում անգամ չե՛ք վայելելու միմյանց․»․ Զարուհի Փոստանջյան (video) Չախոյանը սկանդալային փաստեր է ներկայացնում․ թալան՝ Ցեղասպանության հուշահամալիրի նորոգման անվան տակ (video) ՔՊ-ականը՝ իր թիմակցի թմրանյութի սկանդալի մեջ հայտնված եղբոր մասին (video) «Ձենդ կտրի՛․․․»․ լեզվակռիվ՝ ՔՊ-ականի ու Թագուհի Թովմասյանի միջև (video) ՔԿ-ն՝ Նարեկ Մկրտչյանի եղբոր ձերբակալության մասին․ նոր մանրամասներ Google-ում և Youtube-ում համատարած խափանումներ են Եվրոպայի խորհուրդը կաջակցի Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության ճանապարհին․ գլխավոր քարտուղար ՌԴ-ն հուսով է, որ Ադրբեջանում ձերբակալված քաղաքացիները շուտով կվերադառնան. Օվերչուկ #ՀԻՄԱ․ «Թքե՛մ ես ձեր արածի վրա․ ինչի՞ եք ապրում»․ պատերազմի մասնակիցը պոռթկաց (video) Նարեկ Մկրտչյանի եղբայրը ձերբակալվել է, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ավտովթար՝ Երևանում. Արցախի պողոտայում բախվել են 2 «Mercedes»-ն ու «Opel»-ը. կա վիրավոր Փրկել են «Մարտ առանց կանոնների» սպորտաձևի չեմպիոնի կյանքը Էս ծակ Կոնֆուցիոսին ո՞նց բացատրենք, սկզբից պարզում են ճիշտ ճանապարհը ո՞րն է` նոր գնում. Զուրաբյան Նախկին ՀՀԿ–ական Վահրամ Խաչատրյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ Միշտ հարցական դեմքով պարեկային պետը` Արթուր Խուդինյանը Ինչ-որ բան տեղի կունենա, բայց նրանք դեռ պատրաստ չեն․ Թրամփը՝ Պուտին-Զելենսկի հանդիպման մասին Ռուսաստանի և Հայաստանի առևտուրը զգալիորեն կրճատվել է․ Օվերչուկ Կիևը հրաժարվում է Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպումից
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ. Սարգսյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am