Ադրբեջանը լրջորեն հետևում է, որ Հայաստանը պաշտպանության ոլորտում հանկարծ որևէ զարգացում չունենա

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․

«ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը ոչ միայն հակադրվում է Հայաստանի պետական շահերին, այլ նաև սկզբունքային առումով ոտնահարում է ԵԱՀԿ գործունեության հիմքերը: Այն հակասում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային համակարգին` լեգիտիմացնելով ուժով, ագրեսիայով հարցերի լուծումը և պատրանքային դարձնելով ու թղթի վրա թողնելով խաղաղության գաղափարն առհասարակ: Իսկ Հայաստանի իշխանությունը մասնակցեց այդ ավանտյուրային` հանուն իշխանություն պահպանելու հույսերի` «խաղաղություն» բառը կեղծ «հաղթաթուղթ» դարձնելու համար։

Իրականում, ԱՄՆ-ում օգոստոսյան գործընթացներից հետո Ադրբեջանի իշխանությունը փոքր անգամ չի փոխել իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։

Նախ, Ադրբեջանի նախագահն արդեն մի քանի անգամ առաջ է բերել ՀՀ սահմանադրության փոփոխության պահանջը՝ այն ներկայացնելով իբրև «խաղաղության պայմանագրի» համար լրջագույն խոչընդոտ:

Ընդամենը երկու օր առաջ «Արևմտյան Ադրբեջան» համայնքի ղեկավարը, որը նաև Ադրբեջանի ԱԺ պատգամավոր է, հայտարարել է. «Այսօր Արևմտյան Ադրբեջան վերադարձի գաղափարն Ադրբեջանում համազգային գաղափար է։ Արևմտյան Ադրբեջանի փախստականների վերադարձը իրենց հայրենի բնակավայրեր՝ ներկայիս Հայաստանի տարածքում, երկու երկրների և ժողովուրդների միջև վստահության ու կայունության կարևոր պայման և երաշխիք է»։ Ի դեպ, մարդկանց ցուցակագրումները, ինչպես նշել եմ երեկ, սկսվել են դեռ մի քանի տարի առաջ։

Երբ ասում եմ, որ ադրբեջանական իշխանություններն այսպես ասած ID քարտեր են բաժանում «Արեւմտյան Ադրբեջան»-ի «ապագա» բնակիչների համար, եւս իրականություն է, քանի որ այդ կազմակերպությունը վերահսկվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից եւ, բնականաբար, դա իշխանության հովանավորությամբ գործող միավոր է։

Ադրբեջանի նախագահը օգոստոսյան փաստաթղթերի նախաստորագրումից հետո հայտարարել է, որ ավելացնելու է ռազմական հզորությունը։ Դրան զուգընթաց, Ադրբեջանը լրջորեն հետևում է, որ Հայաստանը պաշտպանության ոլորտում հանկարծ որևէ նոր համագործակցություն չսկսի կամ զարգացում չունենա:

Այս փաստերն ամենևին էլ սպառիչ չեն, բայց հստակ ցույց են տալիս ծանրագույն վտանգները ՀՀ ինքնիշխանության ու պետականության համար, ինչպես նաև պարզ դարձնում, որ այդ պայմաններում իրական խաղաղության մասին խոսել հնարավոր չէ։ Այդ մասին միակողմանի խոսում է միայն ՀՀ իշխանությունը և իշխանական պրոպագանդան` ՔՊ իշխանության պահպանության համար»։

դիտվել է 169 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ «Թքե՛մ ես ձեր արածի վրա․ ինչի՞ եք ապրում»․ պատերազմի մասնակիցը պոռթկաց (video) Ավտովթար՝ Երևանում. Արցախի պողոտայում բախվել են 2 «Mercedes»-ն ու «Opel»-ը. կա վիրավոր Փրկել են «Մարտ առանց կանոնների» սպորտաձևի չեմպիոնի կյանքը Էս ծակ Կոնֆուցիոսին ո՞նց բացատրենք, սկզբից պարզում են ճիշտ ճանապարհը ո՞րն է` նոր գնում. Զուրաբյան Նախկին ՀՀԿ–ական Վահրամ Խաչատրյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ Միշտ հարցական դեմքով պարեկային պետը` Արթուր Խուդինյանը Ինչ-որ բան տեղի կունենա, բայց նրանք դեռ պատրաստ չեն․ Թրամփը՝ Պուտին-Զելենսկի հանդիպման մասին Ռուսաստանի և Հայաստանի առևտուրը զգալիորեն կրճատվել է․ Օվերչուկ Կիևը հրաժարվում է Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպումից Հայաստանի տարածքով ոչ մի միջանցք չի լինելու․ Իրանի դեսպան ՀՀ իշխանությունները պարտավոր են հրատապ միջոցներ ձեռնարկել հայ գերիների լրացուցիչ պաշտպանության համար Սկզբից պարզում են ճիշտ ճանապարհը ո՞րն ա` նոր գնում, ոչ թե սխալ գնացած ճանապարհը «ճիշտ» հայտարարում Мы готовы закончить войну, дальше всё зависит от ЕС — жёсткое заявление Путина (video) Ադրբեջանում բոլորի համար կեղծ գործերը կարված են, դատավճիռները` գրված․ Աբրահամյան Խոշոր չափերով փողերի լվացման մեջ մեղադրվող Հայկազ Բաղմանյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է Մարզերում խայտառակ հայհոյանքներով են արձագանքել Փաշինյանի ելույթին (video) Օկուպացված Հադրութում ադրբեջանցիները քարտեզ են ներկայացրել՝ Սյունիքը Ադրբեջանի կազմում ԵԱՀԿ ՄԽ լուծարումը արդարացված է, փակելու նախաձեռնությունը պատկանում է ՀՀ-ին և Ադրբեջանին․ ՌԴ ԱԳՆ Ասում էին` հայրս փտելու է բանտում. Տաթևի կալանավորված համայնքապետի դուստրը ահազանգում է Զուտ քաղաքական «նպատակահարմարություն». իսկ ո՞ւր մնաց «ժողովրդավարական երկրի նպատակը». «Փաստ» Որևէ կառույց իրավասություն չունի՞․ «Փաստ» Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 150 մլն դրամը Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև Նորից նարկոտիկն ու ՔՊ-ն. այս գիշեր Փարաքարում իսկական ամերիկյան մարտաֆիլմ է եղել Ադրբեջանը լրջորեն հետևում է, որ Հայաստանը պաշտպանության ոլորտում հանկարծ որևէ զարգացում չունենա
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ. Սարգսյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am