Խոյի ՔՊ-ական համայնքապետն ու եղբայրը ծեծի են ենթարկել ոստիկաններին

Խոյի ՔՊ-ական համայնքապետն ու եղբայրը ծեծի են ենթարկել ոստիկաններին
Խոյ համայնքի ՔՊ-ական ղեկավար Լյուդվիգ Յայլոյանն ու նրա եղբայրը իրենց ծննդավայր Շահումյան գյուղում խայտառակ ծեծկռտուք են սարքել, բռնության են ենթարկել անգամ դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներին։ Տեղացիների փոխանցմամբ՝ ծեծի ենթարկված ոստիկաններից մեկը ՔՊ-ական համայնքապետի ազգականն է։
Իմ տեղեկություններով՝ ձերբակալվել են Յայլոյանի եղբայրը, որդիները, ևս մի քանի անձ: (խմբագրված)
Շահումյան գյուղում համոզված են, որ պատմությունը իրավական հետեւանք չի ունենա։ «Ոստիկաններին ծեծողներից մեկը ՔՊ-ական համայնքապետ է, ուստի ամեն ինչ կմնա անպատիժ», — ինձ հետ զրույցում ասաց ականատեսներից մեկը։
Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը ասաց, որ միջադեպ է եղել, կան կան հինգ ձերբակալվածներ: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լրագրող՝ Լիա Սարգսյան