Երևան-Կապան-Երևան չվերթերը ժամանակավոր դադարեցվել են

Սեպտեմբերի 2-ին Երևան-Կապան-Երևան ուղղությունը սպասարկող «Նովէյր» ընկերությունը հայտարարել է չվերթերի ժամանակավոր դադարեցման մասին։
«Օդանավը գտնվելու է տեխնիկական սպասարկման մեջ` ուղևորների և թռիչքների անվտանգությունը համար, դա գերակա պահանջ է, որին մենք անվերապահորեն հետևում ենք»,– «Սյունիք» TV-ին ասել է ընկերության ղեկավար Կարեն Վարդանյանը։
Կարեն Վարդանյանի խոսքով, օդանավի տեխնիկական սպասարկման համար կարող է պահանջվել մինչև 4 ամիս։
«Ինքնաթիռը միայն 2025 թվականի հունվար– սեպտեմբեր ամիսներին իրականացրել է 95 չվերթ, տեղափոխել 2096 ուղևոր, սա 19 չվերթով ավելի է, քան 2024թ–ին»,– ասել է ընկերության տնօրենը։