45 միլիոն դրամ քաղաքային բյուջեից՝ նորաձևության շաբաթին․ Մանուկ Սուքիասյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանի ֆեյսբուքյան գրառումը․
«2024-ին 42 միլիոն, 2025-ին՝ 45 միլիոն դրամ քաղաքային բյուջեից՝ նորաձևության շաբաթին։ Բայց հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների՝ ավելի քան 110 աշակերտ ունեցող դպրոցի համար էս երկրում ոչ մի գերատեսչություն 2 միկրոավտոբուս ձեռք չի բերում»։