Այսօր Երևանում կգրանցվի այս տարվա վերջին +35°C-ից բարձր ջերմաստիճանը

«ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․
«Կարծում եմ՝ այսօր Երևանում կգրանցենք այս տարվա վերջին +35°C-ից բարձր ջերմաստիճանը»։
Հիշեցնենք, որ Երևանում սեպտեմբերի 3-ի և 7-ի երեկոյան, 4-ի գիշերը և երեկոյան սպասվում է, 5-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 6-ին և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։