Անմահության մասին Պուտինի և Սի Ծինփինի զրույցը գաղտնալսել են

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը քննարկել են կյանքի երկարացման և անմահության թեման։ Bloomberg-ը ուշադրություն է դարձրել այս դրվագի վրա՝ հրապարակելով նրանց հանդիպումից մի հատված։
«Մարդիկ նախկինում հազվադեպ էին ապրում մինչև 70 տարեկան, բայց այսօր 70 տարեկանում դու դեռ երեխա ես»,- ասել է ռուս թարգմանիչը՝ փոխանցելով Սի Ծինփինի խոսքերը՝ ուղղված Ռուսաստանի առաջնորդին։
Պուտինի պատասխանը տեսանյութում չի լսվում, բայց լսվում է դրա չինարեն թարգմանությունը։ Մասնավորապես, Ռուսաստանի նախագահը նշել է, որ կենսատեխնոլոգիայի զարգացման շնորհիվ մարդու օրգանները կարող են անընդհատ փոխպատվաստվել, և մարդիկ կկարողանան «ավելի ու ավելի երիտասարդ լինել և նույնիսկ հասնել անմահության»։ Այնուհետև Չինաստանի նախագահը նշել է, որ արդեն այս դարում, ըստ կանխատեսումների, մարդիկ հնարավորություն կունենան հասնել 150 տարեկանի։