«Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը իրավասու չեն Արցախի 150 հազար բնակիչների կամքին հակառակ դիմել ԵԱՀԿ-ին՝ լուծարելու Միսկի խումբը»․ Արցախահայության ներկայացուցիչներ

Դիմում ԵԱՀԿ անդամ երկրների ղեկավարներին․
«Դիմում ենք Ձեզ՝ Արցախի 150 հազար ցեղասպանություն վերապրած, հայրենի հողից բռնի տեղահանված հայ բնակչության անունից՝ որպես Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հիմնահարցի խաղաղ կարգավորման համար կարևորագույն մանդատ ունեցող խաղաղարար միջազգային կառույցի: Հիշեցնում ենք, որ 1992 թվականի մարտի 24-ին, երբ Արցախի բնակչության` արդեն խաղաղ իրացված ինքնորոշման իրավունքի դեմ Ադրբեջանը պատասխանեց ռազմական գործողություններով, որոնց զոհ դարձան հազարավոր անմեղ մարդիկ, իսկ Արցախի բնիկ հայ բնակչությանը սպառնում էր ջարդերի միջոցով ցեղասպանության հայտնի ծրագիրը, ԵԱՀԽ (ԵԱՀԿ) անդամ պետությունների Խորհուրդը՝ արտգործնախարարների մակարդակով որոշում ընդունեց հրավիրել ԵԱՀԽ անդամ երկրների Մինսկի կոնֆերանսը, որի նպատակն էր Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումը:
Ստեղծվեց 11 երկրներից (ներառյալ՝ Հայաստանն ու Ադրբեջանը) բաղկացած խումբ, որը գործնական միջնորդական առաջարկություններ պետք է ներակայացներ հակամարտող կողմերին:
1994թ. դեկտեմբերին 6-ին Բուդապեշտում կայացած պետությունների ղեկավարների գագաթաժողովը ստեղծեց Մինսկի խմբի համանախագահություն: Ի լրումն Բուդապեշտյան որոշման՝ 1995թ. մարտի 23-ին սահմանվեց Մինսկի գործընթացի համանախագահների մանդատը։ Համանախագահների աշխատանքների հիմնական ուղղություններն էին՝
• ներկայացնել հակամարտության լուծման համար համապատասխան շրջանակ` ապահովելով բանակցային գործընթաց, որն աջակցություն է ստանում Մինսկի խմբի կողմից,
• ստանալ կողմերի համաձայնությունը զինված հակամարտության դադարեցման վերաբերյալ Մինսկի խորհրդաժողովի կազմակերպումը թույլատրելու համար,
• խթանել խաղաղության գործընթացը` տեղակայելով ԵԱՀԿ բազմազգ խաղաղապահ ուժեր:
Ձեր ուշադրությունը հրավիրում ենք այն կարևոր հանգամանքի վրա, որ ԵԱՀԿ կողմից հատուկ միջնորդական առաքելություն ձևավորելու համար չեն պահանջվել ու չեն արձանագրվել ո՛չ Հայաստանի Հանրապետության և ոչ էլ Ադրբեջանի Հանրապետության պետական կառույցների դիմումներն ու առաջարկները:
ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շնորհիվ 3 տասնամյակ Արցախի ինքնորոշված ժողովուրդը կարողացավ հարաբերական խաղաղության և անվտանգության պայմաններում շարունակել իր կյանքը։
Սակայն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հերթական ռազմական ագրեսիան սկսեց ընդդեմ Արցախի, որն ավարտվեց նոյեմբերի 9-ին՝ Արցախի չճանաչված Հանրապետության տարածքների ավելի քան 70 տոկոսի բռնազավթմամբ, բնակչության հազարավոր զոհերով։ Ադրբեջանը խախտեց հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքը՝ ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի բացառումը՝ արյամբ ճնշելով ազգերի ինքնորոշման իրացված իրավունքը։ Ռազմական ագրեսիան ու ցեղասպանական քաղաքականությունը շարունակվեցին. 2023 թ․ սեպտեմբերի 19-ի ահաբեկչական նոր գործողությունից հետո, 10 ամիս Արցախի հայ բնակչությունը շրջափակման ենթարկելուց, սովի և էներգետիկ բլոկադայի, հումանիտար ճգնաժամի մեջ պահելուց հետո Արցախը լիովին բռնազավթվեց ու հայաթափվեց, ավարտվեց էթնիկ զտումը:
Այսօր Արցախի բնիկ հայ ժողովուրդը զրկված է հայրենի տուն վերադառնալու տարրական իրավունքից, Արցախի հայերի հազարամյա մշակութային և նյութական ժառանգությունը կողոպտվում է և բռնի ոչնչացվում։ Երեք տասնամյակ Մինսկի խմբի անդամ երկրների ղեկավարներն այցելել են Արցախ, բանակցություններ վարել Արցախի Հանրապետության օրինական ընտրված ղեկավարների հետ, նրանց տրամադրել համակարգային օժանդակություն: Այսօր նրանցից ութը Բաքվի բանտերում խոշտանգվում են, նրանց դեմ իրականացվում է շինծու դատավարություն:
Վերոնշյալ փաստերը իրավունք են տալիս պնդելու, որ Վաշինգտոնում սույն թվականի օգոստոսի 8-ին եռակողմ ստորագրված փաստաթուղթը զուրկ է իրավական հիմքից: Միջազգային դատարանների կողմից արձանագրված փաստերով ամբաստանվող Իլհամ Ալիևը և «ՀՀ կառավարության 2021-2025թթ. ծրագիր» օրենքի դրույթներն ու ՀՀ Սահմանադրության սկզբունքային հոդվածների պահանջները խախտած Նիկոլ Փաշինյանը իրավասու չեն Արցախի (Լեռնային Ղարաբաղի) չճանաչված Հանրապետության 150 հազար բնակիչների կամքին հակառակ դիմել ԵԱՀԿ-ին՝ լուծարելու Միսկի խումբը:
Համոզված ենք, որ ԱՄՆ հարգարժան նախագահը և ժողովրդավարության և միջազգային իրավունքի տառին ու ոգուն հավատարիմ ԵԱՀԿ մյուս անդամ պետությունների ղեկավարները պետք է խորամուխ լինեն այս խնդրահարույց դիմումի հանգամանքների և իրավաչափության մեջ, համակողմ քննեն այն՝ համոզվելով, որ Ադրբեջանի նախագահը և իր իսկ պետության օրենքները խախտող վարչապետը չեն կարող արտահայտել Արցախի բնակչության կամքը, առավել ևս՝ պաշտպանել նրանց օրինական իրավունքները:
Դատապարտելի է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման ներքո։ Եթե այն լուծարվում է, ապա պետք է ստեղծվի նոր ձևաչափ ցեղասպանության ենթարկված Արցախի հայության իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմների և երաշխիքների մշակման համար։
Մենք՝ ներքոստորագրյալ 150 հազար արցախահայության ներկայացուցիչներս ու կազմակերպություններս, պահանջում ենք, անկախ որևէ այլ պետության հայտարարված դիրքորոշումից, առաջնորդվելով միջազգային իրավունքի և սկզբունքների հիմնարար դրույթներով, վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության ընդհատված գործունեությունը` այս փուլում ունենալով երաշխավորված երեք նպատակ․
ա) Արցախի հայ բնակչության՝ իր հազարամյա բնակության վայր միջազգային երաշխիքներով ապահովված հավաքական վերադարձի իրավունքի իրացում,
բ) գերիների, պատանդների վերադարձ, բռնի անհետացած և անհետ կորած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության հավաքման միջազգային կենտրոնի ստեղծում՝ նրանց գտնվելու վայրերի ճշգրտման նպատակով,
գ) իր բնիկ հայկական տարածքներում ինքնորոշման իրացված իրավունքի խաղաղ ու անվտանգ վերականգնում։
Մեծարգո տիկնայք և պարոնայք, ԵԱՀԿ անդամ պետությունների ղեկավարներ,
Ընդունեք մեր հարգանքի հավաստիքը:
Լիահույս ենք՝ մեր դիմումը կընդունվի և կքննարկվի ԵԱՀԿ գագաթնաժողովում՝ կանոնակարգի համաձայն»:

դիտվել է 226 անգամ
Լրահոս
ՀԱՊԿ զորավարժությունների շրջանակում այսօր անցկացվել է «Էշելոն-2025» հատուկ վարժանքը Օպերայի տարածքից տղամարդը պարանոցի մասում ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Ձերբակալվել է սնանկության կառավարիչ Արարատ Վարդանյանը․ «Փաստինֆո» ԱԷՄԳ-ն հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ արդիական տեղեկատվության բացակայության մասին Արցախի ԱԳՆ-ի շենքի քանդումը՝ որպես մշակութային ժառանգության և ինքնության ոչնչացում Մակրոնները 3,6 միլիոն եվրոյով վաճառել են ֆրանսիական հանգստավայրի իրենց ընտանեկան առանձնատունը. BFM TV «ՀՀ ներքին հարաբերությունների մշակույթի ընտրությունը ՀՀ-ի գործն է, այն չի կարող պարտադրվել»․ Հակոբ Բադալյան Գերեվարված Վագիֆ Խաչատրյանը ընտանիքի հետ խոսել է․ ինչ է սպասվում Բաքվում Կարմիր Խաչի փակվելուց հետո Նեթանյահուն Բելգիայի վարչապետին «թույլ առաջնորդ» է անվանել Պաղեստինը ճանաչելու համար Իսրայելի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ արմատական նախարարի դեմ մահափորձը կանխվել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև տարանցման հարցերով առաջին նիստն է կայացել․ ինչ է քննարկվել Արևմտյան Ադրբեջան վերադառնալը ազգային գաղափար է. Մեջլիսի պատգամավոր Երևան-Կապան-Երևան չվերթերը ժամանակավոր դադարեցվել են Ոսկու անօրինական ներմուծման մեղադրանքով օտարերկրացի է ձերբակալվել Վրաստանում «Խաղաղությունից» ու «բարեկամությունից» խոսողները քայլեր չեն ձեռնարկում հայ գերիների հայրենադարձության ապահովման ուղղությամբ․ Աբրահամյան Սնանկության գործերով կառավարիչը ձերբակալվել է կաշառք ստանալու քրեական վարույթի շրջանակում Պուտինը խոսել է Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա խնդիրների մասին 45 միլիոն դրամ քաղաքային բյուջեից՝ նորաձևության շաբաթին․ Մանուկ Սուքիասյան Այսօր Երևանում կգրանցվի այս տարվա վերջին +35°C-ից բարձր ջերմաստիճանը Գազայում նոր զոհերի թիվը գերազանցել է 40-ը, սովից մահացածների թիվը հասել է 367-ի Անմահության մասին Պուտինի և Սի Ծինփինի զրույցը գաղտնալսել են ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն Պեկինում ստորագրել են «ճանապարհային քարտեզ»՝ միավորումների միջև համագործակցությունը զարգացնելու համար Սնանկության գործերով կառավարիչը ձերբակալվել է կաշառք ստանալու քրեական վարույթի շրջանակում Դատախազությունը «Սիլ պլազայի» գործով պարտվեց նաև վերաքննիչ դատարանում․«վճռաբեկ բողոք կներկայացվի». «Հետք» «Ամուսնուս կյանքը վտանգված է»․ Բաքվի բանտում 20 օր հացադուլի մեջ գտնվող հայ գերի Վիգեն Էուլջեքջյանի կինը օգնություն է խնդրում աշխարհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ. Սարգսյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am