Շուտով Ստեփան Սամվելյանն ազատ կարձակվի, իսկ նրա նկատմամբ ապօրինություններ գործած անձինք կկալանավորվեն և կդատապարտվեն երկար տարիների ազատազրկման

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
2025 թվականի սեպտեմբերի 1-ին, ուշ երեկոյան Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացել եմ ծանուցում (Application no 26507/25, Samvelyan v. Armenia) առ այն, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը իրազեկվել և կոմունիկացվել է իմ պաշտպանյալ Ստեփան Սամվելյանի կալանքի պայմանների վերաբերյալ հարցերով։ ՀՀ կառավարությունը պարտավոր է այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնել մինչև սույն թվականի սեպտեմբերի 5-ը։
Վերջին երկու ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանը Եվրոպական դատարանի կողմից հրատապ բողոքի ընթացակարգով ուղղված սա երկրորդ սահմռկեցուցիչ դեպքն է: Հիշեցնեմ առաջինը վերաբերում էր Լիանա Հարությունյանի 8 ամսական երեխային:
Վերոնշյալ խոշտանգման և անմարդկային վերաբերմունքի դրսևորման վերաբերյալ դեպքերը արձանագրում են գործող իշխանության կողմից երկու հարևան թուրքական պետությունների փորձին հետևելու անվերապահ կամքի դրսևորումը:
Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի դրսևորումների փաստերով Թուրքիան և Ադրբեջանը ամենահայտնին են Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից: Փաստացի մեր երկրում գործող վարչախումբը հատուկ ջանքեր է գործադրում, որպեսզի հետ չմնա թուրք գործընկերներից:
Գործող իշխանությունը տարված լինելով թուրքական գործընկերությամբ չի գիտակցում պատասխանատվությունն իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ:
Շուտով Ստեփան Սամվելյանն ազատ կարձակվի, իսկ նրա նկատմամբ ապօրինություններ գործած անձինք կկալանավորվեն և կդատապարտվեն երկար տարիների ազատազրկման:
Ժամը և պահը վաղուց հասունացել է:
Զարուհի Փոստանջյան
03 սեպտեմբերի, 2025թ․

Զարուհի Փոստանջյանի գրառումը

դիտվել է 176 անգամ
Լրահոս
Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի 40 տոկոսի նկատմամբ վերահսկողության մասին Կրիշտիանու Ռոնալդուն Հայաստանում է Թող ոստիկանները շնորհակալ լինեն, որ նիկոլականներն իրենց չեն սպանել... Ադրբեջանում տեղադրում են նոր քարտեզներ` Սյունիքի հարավն Ադրբեջանի կազմում Рафик был ни в чём не виноват. Ղազարյանը՝ Նարեկ Մկրտչյանի եղբոր մասին Մեր սրբազան հողում քաղաքակրթություն ստեղծողները մենք ենք՝ բացառապես մենք. բարբարոս տարերքը ոչ մի մշակութային հետք չի թողել Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանի նկատմամբ զավթողական ծրագրերից, իսկ ՔՊ-ն կոծկում է իրականությունը Ադրբեջանական քարոզչության կեղծ «վարդապետը» Կրակոցներ՝ Գորիսի կենտրոնում. հայտնաբերվել են կրակված պարկուճներ, մետաղե խողովակ, արնանման հետքեր Ինչո՞ւ է Հնդկաստանը խոչընդոտում Ադրբեջանի անդամակցությունը ՇՀԿ-ին, իսկ Պակիստանը՝ Հայաստանին, և ո՞րն է ելքը Եվս 20 միլիոն դրամի հատկացում՝ սեփական գրպանի «տրամաբանությամբ» Ինչո՞ւ Փաշինյանն Ալիևի ելույթի համար բողոքեց Չինաստանում, և ո՞ւմ էր ուղղված այդ բողոքը Ավտովթար՝ Շիրակի մարզում․ «Dodge»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա անչափահաս վիրավոր Բերման է ենթարկվել գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը «Ես վրեժխնդիր կլինեմ սիրո միջոցով-Ս. Փարաջանով» ֆիլմն առաջին անգամ կցուցադրվի նաև ԱՄՆ-ում Պարեկին ծեծել են Խոյի համայնքապետի անչափահաս եղբորորդուն տուգանելու համար․ լրագրող "Տարիների լռությունից հետո․ Արթուր Օսիկյանի սկզբունքայնությո՞ւն, թե քաղաքական վրիպում ․․․գնում ես հեռավոր երկրներում ուրիշների զորահանդեսներն ես նայում եւ քո թշնամիների առաջ քո թուլությունն ու խեղճությունը ցուցադրում Ջալալ Հարությունյանը որոշել է Ցորի գործով վճռաբեկ բողոք ներկայացնել Հայաստան-Պորտուգալիա խաղին երկրպագուների մասնակցությամբ արևելյան տրիբունան կլինի եռագույն Արգամ Ռաֆաելյանը նշանակվել է ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի պետ Բեռլինում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ Զանգեզուրի միջանցքի անցկացումը ակնհայտորեն չի համապատասխանում Ռուսաստանի շահերին․ Զատուլին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ. Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am