Թրամփին «բթամիտ» է.«Ռուսական գործով» զբաղվող քննիչներ
Politico թերթը՝ հղում անելով Կոնգրեսին փոխանցված փաստաթղթերին գրում է,որ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի երկու աշխատակիցներ, ովքեր աշխատել են «ռուսական գործը» հետաքննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի թիմում, միմյանց հետ նամակագրությունում Դոնալդ Թրամփին անվանել են «բթամիտ»։ Խոսքը ՀԴԲ-ի նախկին հակահետախույզ Փիթեր Ստրժոկի և նրա գործընկերոջ՝ Լիզա Փեյջի մասին է։ Նամակագրությունն իրականացվել է մինչ Թրամփի՝ պետության ղեկավար ընտրվելը, սակայն չնայած դրան, երկու աշխատակիցները հեռացվել են։
