Հայ գերիներին ազատ արձակելու փոխարեն Ադրբեջանը վտարում է միջազգային միակ մարդասիրական կազմակերպությանը. Սահակյան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) երեկ պաշտոնապես հայտարարեց, որ Ադրբեջանի կառավարության որոշմամբ ԿԽՄԿ-ն սեպտեմբերի 3-ից կդադարեցնի իր պատվիրակության գործունեությունը Ադրբեջանում։ Այս թեմայի շուրջ NEWS.am-ը զրուցել է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ:


Տիկին Սահակյան, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցումը նշանակո՞ւմ է արդյոք, որ հայ գերիները հայտնվում են լիակատար անպաշտպան վիճակում, և այլևս որևէ հնարավորություն չկա նրանց իրական վիճակի մասին անաչառ տեղեկատվություն ստանալ:


Ցավոք՝ այո: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, ըստ էության, միակ միջազգային կառույցն էր, որըհասանելիություն ուներ Բաքվում պահվող գերիներին և քաղբանտարկյալներին: Այս կազմակերպության միջոցով ընտանիքները կարողանում էին փոխանցել ծանրոցներ, կազմակերպության այցերի ժամանակ կազմակերպվում էին գերիների հեռախոսազանգերը ընտանիքների հետ, Կարմիր խաչը նաև տեղեկատվություն էր փոխանցում ընտանիքներին: Ներկայումս չկա որևէ անկախ կառույց, որը կարող է անաչառ ու ճշգրիտ տեղեկատվություն հայտնել հայ գերիների իրական վիճակի մասին: Սա չափազանց մտահոգիչ հանգամանք է, քանի որ նոր անսահման հնարավորություն է բացում գերիների ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների համար: Արդեն իսկ հունիսից դադարած Կարմիր խաչի այցելությունները թողել են իրենց ծանր հետևանքները։ Վերջին օրերին կատարված զանգերի ընթացքում պարզվել է, որ գերիների շրջանում առկա են ծանր առողջական և հոգեբանական խնդիրներ։ Սա հստակ վկայում է, որ միջազգային վերահսկողության բացակայությունը անմիջական վտանգ է ստեղծում նրանց կյանքի և անվտանգության համար:


Վերջին անգամ Կարմիր Խաչը գերիներին այցելել է հունիսին: Տեղեկություն ունե՞ք, դրանից հետո նրանք կարողացե՞լ են ընտանիքների հետ կապ հաստատել:

Իմ տեղեկություններով՝ կարճատև հեռախոսազանգեր լինում են: Բայց ցավոք, ոչ ոք այլևս չի կարող ասել, թե նրանք ինչ վիճակում են:

Ադրբեջանական լրատվամիջոցներում հուլիսին տեղեկություն եղավ, թե Խոշտանգումների դեմ իրենց տեղական կոմիտեն այցելել և մոնիթորինգ է իրականացրել Պետական անվտանգության ծառայության մեկուսարանում, հանդիպել հայ գերիների հետ, և իբր նրանք որևէ դժգոհություն չեն ունեցել:

Ըստ ամենայնի, այս հաղորդագրությունները նրա համար են, որ ցույց տան, թե իբր իրենց տեղական կառույցների միջոցով իրականացնում են Կարմիր Խաչի գործառույթը, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով կիրառվել է միջանկյալ միջոց, ըստ որի Ադրբեջանը պարտավոր է սահմանված պարբերականությամբ տեղեկացնել նրանց իրավունքների պաշտպանության և առողջական վիճակի մասին։

Սակայն Ադրբեջանը ոչ միայն դժկամությամբ է կատարում այս պարտականությունը, այլև փորձեր է անում միջնորդություններ ներկայացնելով վերացնել կիրառված միջոցները՝ դատարանին տրամադրելով միակողմանի, հաճախ էլ փաստերին չհամապատասխանող սուտ տեղեկատվություն:

Երեկ տեղեկություն հրապարկվեց, որ Վիգեն Էուլջեքյանը շարունակում է հացադուլը և նրա կյանքը վտանգի տակ է: Որևէ տեղեկություն ունե՞ք այդ մասին:

Տեղեկությունները կցկտուր են: Եվ մենք ոչ մի հնարավորություն չունենք անաչառ տեղեկատվություն ստանալ նրա իրական վիճակի մասին: Իհարկե, ինչպես նախկինում ևս նշել եմ, հնարավորություն կա չեզոք երրորդ երկրների միջոցով հյուպատոսական ծառայությունների ու այցելությունների հասանելիություն ապահովել հայ գերիների համար: Դեռ մարտին մենք այդ հարցով դիմել էին ՀՀ արտգործնախարարություն՝ հենց հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հնչող՝ Կարմիր Խաչի գործունեությունը դադարեցնելու սպառնալիքները, սակայն, ցավոք, առ այսօր որևէ գործնական, տեսանելի քայլ այդ ուղղությամբ արված չէ:

Խաղաղության նախաստորագրված համաձայնագրում ևս, ինչպես գիտեք, գերիների հարցը ներառված չէ: Ադրբեջանական կողմը, որպես խաղաղություն հաստատելու իր մտադրության ապացույց, փոխանակ անհապաղ ազատ արձակի այնտեղ պահվող հայերին, ըստ էության, երկրից վտարում է միջազգային միակ մարդասիրական կազմակերպությանը:

դիտվել է 71 անգամ
Լրահոս
ՀՐԱՏԱՊ․ Այսօրվանից Բաքվում ռազմագերիների հետ կապն ընդհատվեց․ Նաիրա Զոհրաբյան (video) «Ինչպես է ՔՊ-ականն անթաքույց ու ամբողջ ուժով քծնում Փաշինյանին» (video) Լսի՛ր, ի՞նչ ես անում․ հասկացե՛ք, եթե Տիգրանաշենը հանձնվի, դա վերջն է լինելու․ Արամ Սարգսյան (video) Բացառիկ մանրամասներ՝ ինչ է տեղի ունեցել Փաշինյանի և անհետ կորածների հարազատների հետ հանդիպմանը․ Ռուզան Ստեփանյան (video) #ՀԻՄԱ․ Ասեմ՝ Ալիևը ոնց է վարվել Նիկոլի հետ ու մենք ինչ ենք անելու․ Նաիրա Զոհրաբյան (video) «Չէ, Փաշինյանը հայտնվելու է ոչ միայն աղբանոցում, այլև․․․»․ Արծվիկ Մինասյան (video) «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կապ չունի ՇՀԿ-ի հետ․ Սիլաև Աննա՛, մուրազիդ հասա՞ր․․․ Արամ Սարգսյան (video) Երևան-Մեղրի ավտոմայրուղու հարևանությամբ բռնկված հրդեհը տարածվել է Ամուլսարի հարավարևմտյան լանջով Ավինյան Տիգրա՛ն, ուշադիր լսիր՝ էս մարդիկ ինչ են ասում քեզ․ Ռուզան Ստեփանյան (video) Ամիրյան փողոցում պայթյունից տուժածներից երկուսը դուրս են գրվել, մյուսի վիճակը միջին ծանրության է Ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Կրասնոյարսկի մոտ գտնվող Չերեմշանկա օդանավակայանում. այժմ այն փակ է #ՀԻՄԱ․Էդ ի՞նչ խաղեր ես տվել Պուտինի մոտ․դու դեռ մե՞զ ես ասում՝ ռուսահպատակ․ Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին (video) Շուտով Ստեփան Սամվելյանն ազատ կարձակվի, իսկ նրա նկատմամբ ապօրինություններ գործած անձինք կկալանավորվեն և կդատապարտվեն երկար տարիների ազատազրկման Ոչ ոք դավեր չի նյութել. բոլորը հասկանում են, թե ինչպիսի դեր ունեն ԱՄՆ-ն, նախագահ Թրամփի գործող վարչակազմը և անձամբ նախագահը. Ուշակով Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը. Թուրքիայի փոխնախագահ Արևմուտքը զnրքեր չի ուղարկի Ուկրաինա մինչև hրադադարի հաստատումը. Մերց Սահմանամերձ Բերդավան գյուղում աշակերտները դասեր են անում 20 տարածքում․ Ոսկան Սարգսյան Ես էլ եմ կառավարությունը․ Սրբուհի Գալյանն արձագանքում Փաշինյանի վերջին հայտարարությանը (video) Սամվել Կարապետյանի գործով դատական ակտը կհրապարակվի սեպտեմբերի 8-ին. փաստաբան Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի կեղծ գործով դատավարությանը «ցուցմունքներ են տվել տուժողները» Քաղաքացիներից «մուռ» հանելու պրակտիկան շարունակվում է․ Գևորգ Ստեփանյան Բա սա թալան չի՞. Արմենակ Դանիելյան Շանհայում խայտառակություն է եղել․ Փաշինյանն այս անգամ էլ դավաճանել է մեկ այլ դաշնակցի․ Գագիկ Մինասյան (video) Անկարան հայտարարել է, թե շարունակելու է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ. Սարգսյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am