Ռուսաստանը կարող է ավելացնել Հնդկաստանին S-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումները

Ռուսաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությունը կարող է ընդլայնվել՝ Նյու Դելիին ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումները մեծացնելով։
Այս մասին հայտնել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Հնդկաստանը, ինչպես հայտնի է, ունի մեր S-400 համակարգը։ Կա հնարավորություն ընդլայնել մեր համագործակցությունը նաև այս ոլորտում։ Սա նշանակում է նոր մատակարարումներ։ Մենք ներկայումս գտնվում ենք բանակցությունների փուլում», - ասել է Շուգաևը։